[:hy]Բունդեսթագի քվեարկության նախօրեին Թուրքիան ուժեղացնում է ճնշումը[:]

By | 01.06.2016
Загрузка...

[:hy]«Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչով բանաձևի ընդունումը բացասական անդրադարձ կունենա թուրք-գերմանական հարաբերությունների վրա», — հայտարարել է Թուրքիայի նորընտիր վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Վարչապետի խոսքով՝ միանգամայն սխալ է պատմական հարցերը քաղաքական գործիքի վերածելը․ — «Մենք ոչինչ չունենք թաքցնելու: Թող ուսումնասիրվի բոլոր երկրների պատմությունը, թող ի հայտ բերվեն կողմերի սխալները, բայց սա պատմաբանների գործն է»:

Բուդեսթագում հունիսի 2-ին նախատեսված քվեարկությունը Յըլդըրըմը անհեթեթ է որակել՝ նշելով որ բանաձևը իրավական ուժ չունի:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան չի ուզում «փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները, սակայն անցանկալի օրինագրի ընդունման պարագայում նման շրջադարձը անխուսափելի կդառնա»:

«Անադոլու» գործակալությունը փոխանցում է, որ վարչապետ Յըլդըրըմը և նախագահ Էրդողանը իրենց մտահոգությունը կիսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ հույս հայտնելով, որ գերմանացի օրենսդիրները «ողջամիտ որոշում» կկայացնեն:

Մերկելի հետ զրույցում Թուրքիայի առաջնորդները կոչ են արել չանտեսել Գերմանիայում բնակվող մոտ շուրջ 3.5 միլիոն թուրք բնակչության ազգային զգացմունքները:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Յասին Աքթայը, իր հերթին, հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտում Թուրքիայի դաշնակից Գերմանիայի այդ քայլը «պարզապես ամոթալի» կլինի․ — «Գերմանիան չէ, որ պետք է նման խրատներ տա Թուրքիային»:

Վաղը քվեարկվելիք բանաձևը կազմել են Գերմանիայի ձախերի և աջերի իշխող կոալիցիան և ընդդիմադիր «կանաչները»:

yldrmw640_r1_s

«Ազատություն»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...