[:hy]Բունդեսթագի բանաձեւի «թիրախում» սիրիահայերը կարող են լինել[:]

[:hy]Բունդեսթագի բանաձևին անցնելը, դժբախտաբար, առաջին ազդակը չէ, երբ Թուրքիան,  արտաքին իրադարձությունները պատրվակ օգտագործելով ,    հրահրում է թշնամական վերաբերմունք` պատժիչ ուժ կիրառելու Սիրիայի անզեն հայ բնաչության նկատմամբ` պատվիրելով ավերել հայկական շրջանները իր`Al-Nusra ահաբեկչական կազմակերպության արյունոտ ձեռքերով:   Ասում է քաղաքագետ Արարատ Կոստանյանը՝  բերելով այս օրինակը.  Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընթացքին Nusra-ն մեծածավալ հարձակումների ենթարկեց հայկական թաղամաասերը, որ հետևողական տևեց մի քանի օր:

Սակայն, ըստ նրա,  այս անգամ իրավիճակն ավելի լուրջ է. «Nusra -ի զինյալները նետել են մոտավորապես 1000-ից ավելի հրթիռ` ավերելով ոչ միայն բնակելի շենքեր, այլ նաև հայկական ծերանոցն ու եկեղեցիները:Այն, ինչ կատարվում է, ոչ ավել, ոչ պակաս, ցեղասպանություն է»:

Քաղաքագետը հիշեցնում է՝  Թուրքիայի  նախագահ Էրդողանը առաջին անգամը չէ, որ  հայտարարում է այնտեղ աշխատող հայերին արտաքսելու մասին, որն ամենավատ սցենարը դա կլինի:

«Դինքի վերքը չսպիացած` հայերի հետ բախվելը Էրդողանի համար նոր գլխացավանքներ կառաջացնի թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Էրդողանը պետք է զերծ մնա առճակատման տանող իր հայտնի քաղաքականությունից, եթե նրա բանականությունը իսպառ չի վերացել»,-ասում է նա։

Գաղտնիք չէ, որ Հայկական հարցը շահարկության խնդիր է եղել Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար, մասնավորապես արևմուտքի կողմից (Ֆրանսիա, Անգլիա) համիդյան ժամանակներից սկսած:

Ըստ նրա՝ այս անգամ  Գերմանիային վրդովեցրեց այն փաստը, երբ Էրդողանը ճանապարհ ցույց տվեց` սիրիահայ փախստականներին տեխափոխելու Եվրոպա, այն դեպքում, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել և մեծ գումարներ տրամադրվել Էրդողանին` Սիրիայի փախստականներին Թուրքիայում բնակեցնելու համար:

« Միևնույն ժամանակ Եվրոպան (Գերմանիա, Ֆրանսիա) բացասական է վերաբերվում Էրդողանի մենիշխանության տանող ճանապարհին, երբ նա պաշտոնից ազատում է ինքնուրույն գործիչներին, մանավանդ` վարչապետ Դավութօղլուն»,- նկատում է քաղաքագետը։

Եւ այս պարագայում՝  հիմնական վտանգը, ըստ նրա,  մնում է այն, որ  էրդողանը   կարող է գործողություններ ծավալել  Սիրիայում հայերի դեմ` իր չհայտարարված դաշնակիցների միջոցով։

o-BUNDESTAG-facebook-e1464894278566-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով