[:hy]Բաղրամյան 26-ը և ԱԺ կոճակ սեղմող հանցագործները հակաօդային պաշտպանությունը հանձնում են օտարին. Բողոքի ակցիա[:]

[:hy]Այսօր՝ առավոտյան ժամը 10-ից, Ազգային ժողովի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ, սկսվել է բողոքի ակցիա, որի նպատակն է կանխել Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:

Այդ քննարկումը սկսվել է ժամը 11-ին:

Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից, խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Ռուսաստանն է կառավարելու Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությունը (Հայաստանի և Արցախի ՀՕՊ-երը կազմում են մեկ ընդհանուր համակարգ):

Բողոքի ակցիայի մասնակիցները տարածել են հաղորդագրություն, որում ասվում է.

«Ներկայիս իրավիճակում, երբ մեծ են պատերազմական սպառնալիքները, իսկ Ռուսաստանը իրեն դրսևորել է որպես թշնամական երկիր կամ ոչ վստահելի դաշնակից, և շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին, նման համաձայնագրի վավերացումը պետական դավաճանություն է, որով Բաղրամյան 26-ը և Ազգային ժողովում կոճակ սեղմող հանցագործները Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությունը հանձնում են օտարին:

Սա նաև ռազմական ծանր հանցագործություն է, քանի որ պատերազմական իրավիճակում հենց հակաօդային պաշտպանությունն է որոշում պատերազմի ընթացքը, իսկ Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը հնարավորություն կստանա իր շահերից ելնելով, պաշտպանել կամ չպաշտպանել Հայաստանի և Արցախի օդային տարածքը»:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց նպատակն է ամեն գնով թույլ չտալ այդ համաձայնագրի վավերացումը՝ Ազգային ժողովի և Բաղրամյան 26 դիմաց զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելով այնքան ժամանակ, քանի դեռ չեն գիտակցում ստեղծված վիճակի օրհասական բնույթը և լրջությունը:

11112-320x228

GalaTV[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով