[:hy] Բահը առել, փոս ենք փորում, սպասում են հող լցնեն գլխին՝ թաղենք երկիրը[:]

By | 08.06.2016
Загрузка...

[:hy]Երբեմն հայանպաստ, հատկապես ազգային շահերից խոսացող կուսակցությունները, երբեմն այնպիսի որոշումներ են կյանքի կոչում, որ ուզում ես ասել, կեցցե միտքը, որ ավերում է տունդ, մինչդեռ հայանպաստ ու ազգային որոշումների շվաքին՝ հակապետական որոշումներով այս մտածողները որոշում են մեր ճակատագիրը նժարի թաթերին դնել ու կշռել:

Դեռ անցյալ տարի, Կլինցևիչի կարծիքով՝ ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծումն ուղղված է անկախ պետությունների համագործակցության երկրների անվտանգության ապահովման համար ընդհանուր ռազմավարական գծի կոնկրետ իրականացմանը՝ ելնելով բարեկամական հարաբերություններից, որոնք գոյություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ է Հայաստան-Ռուսաստան հակաօդային միասնական պաշտպանության համակարգի ստեղծմանը, որի համաձայնագիրն առաջիկայում կքննարկվի ՀՀ խորհրդարանում: Արմեն Ռուստամյանը ասել էր. «Մենք կողմ ենք, որ եթե չունես ավելի լավ համակարգ, պետք է ուժեղացնես այն, ինչ ունես: Պետք չէ ընկնել մյուս ծայրահղության մեջ: Էդ ովքեր որ ասում են՝ դեմ են, նրանք ավելի լավ առաջարկ ունեն, մենք դա չենք քննարկե՞լ:

Ես կարծում եմ, որ մենք այսօր չունենք ուրիշ այլընտրանք, քան այն, ինչ ձեռքի տակ կա»: Նախ հարց է առաջանում, ինչու չունեք ուրիշ այլընտրանք, ԵՏՄ մտնելու որոշումը որտեղից է եկել, մեզնից, թե ձեր այլընտրանքային որոշումից… Ժողովրդավարություն եմ ասել, ով ինչպես կարողանում է հայտարարությունների ու իրենց դատարկ որոշումներով փչացնում է մարդու ազատ շարժվելու, ազատ խոսքի, ազատությունն առհասարակ… ու այս ֆոնին հասկանում ես մի բան, որ ոչ անկախություն ունես, ոչ էլ կարող ես այլևս առանց Ռուսաստանի քայլ անել…

Փոխարենը իշխանական օղակը ամրապնդի իր շահերը իր բարեկամի հետ ու ինչ կատարվոում է լինի ի շահ բարեկամի ու նրան դուր գալու որոշում, որը կդառանա իրականություն հենց մեր սխալ որոշումների արդյունքում: Որոշումներ են, որ իրագործում են: Ռուսական ՀՕՊ-ը քիչ էր, հիմա էլ ՄԱԿ-ում վրացիները հարց են բարձրացնում իրենց փախստականների հետ կապված, և Հայաստանը առանց մտածելու, նախապես որոշելով Ռուսաստանի հետ, այսինքն դաբրոն ստացել են ու դեմ են քվեարկում: Դեմ քվեարկողներն էլ եղել են Ռուսաստանն ու էլի մի քանի այլ պետություններ:

ՈՒ այս որոշումը՝ հայանպաստ է և ազգային: Հիմա էլ կհայտնվեն իշխանության կողքին բուն դրած կուսակցապետերն ու կասեն, դա էլ է ԵՏՄ որոշումների մեջ մտնում և մենք ոչինչ չէինք կարող անել, որովհետև այն մեր շահերից է բխում… Բահը առել հուշիկ քայլերով բացահայտ փոս ենք փորում, ու մեր երկիրը փոսի մեջ դրած սպասում ենք հող լցնեն գլխին, որ հետքը չերևա…

armyano-rossiyskiy_torgovyy_oborot

Հեղինակ ̀ Արթուր Հայրապետյան[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...