[:hy]«Ա1+».Ռոկոկո ունիտազներ՝ Գագիկ Խաչատրյանի համար (տեսանյութ)[:]

[:hy]Այսօր ԱԺ արտահերթ նիստում մտքերի փոխանակման ժամին ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՕՊ հայ-ռուսական համաձայնագրին՝ նշելով.

«ՀՕՊ զորքերի պետ Արման Վարդանյանը հունիսի 10-ին Հ1-ի լրատվական հաղորդման եթերում ասաց, որ առայժմ կործանիչ ավիացիա չունենք: Ինչպես ասում են՝ կանգնացրեք ֆայտոնը, ստեղ իջնող կա: Կործանիչ ավիացիա չունենք, քաղավիացիա չունենք, տրանսպորտային ավիացիա չունենք, բա 26 տարվա պետությունն ինչո՞վ է զբաղված եղել: Ունենք պարտքեր, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ հարյուրավոր սպաներ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, մինչդեռ այն գումարներով, որոնք ծախսվում են պետական հիմնարկների վրա, կարելի էր բնակարան գնել զինծառայողների համար:

«Մարդը 20 տարի ծառայի իր բանակին ու սոցիալական պրոբլե՞մ ունենա: Կենտրոնական բանկի էդ անհեթեթ շենքը, հարկային տեսչության հանգստյան տունը՝ ռոկոկո ունիտազներով Գագիկ Խաչատրյանի համար…ասում են՝ ինչի են աղմուկ անում դրանից, որովհետեւ այդ շենքերը տեսնելով, հասկանում ես, որ  կարող էին հարյուրավոր սպաների բնակարաններով ապահովել, բայց չեն արել»:

Քննարկվեց նաև «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մտքերի փոխանակման ժամանակ նախ նկատողություն արեց Հերմինե Նաղդալյանին՝ խնդրելով իրեն չհամեմատել որոշ պատգամավորների հետ, ապա անդրադառնալով վարկի համաձայնագրին, նկատեց, որ դրանք հատուկ են արագացված ռեժիմով քննարկվում.

«50 օրենքի նախագիծ է ներկայացված արտահերթ քննարկումների, բայց շաբաթն ավարտվում է, մենք դեռ 10-րդ օրենքի վրա ենք: Ես հաշվել եմ, անցած  նստաշրջանում 18 նախագծերից 14-ը վարկ է եղել: Վարկը թըփ-շըփ  ռեժիմով հեշտ է անցնում»:

Արամ Մանուկյանի խոսքը ընդմիջեց Հերմինե Նաղդալյանը՝  լեզվակռվի մեջ մտնելով պատգամավորի հետ:

Մանրամասները տեսանյութերում

gx

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով