[:hy] Արտակարգ իրավիճակ Արթիկում[:]

[:hy]Հունիսի 24-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվում են քաղաքի գլխավոր փողոցները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

փրկ08[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով