[:hy]Արտագաղթը նոր թափ է ստանում, հային հնարավորինս շուտ քշում են[:]

[:hy]Ազգային ժողովը ընդունեց Հարկային նոր օրենսգիրքը, որը մի քանի օր ընթացող քննարկումների ժամանակ արժանացել էր բոլոր խմբակցությունների քննադատությանը: Թեև հանրապետական պատգամավորներն էին մտահոգված փաստաթղթով, պատգամավորական մեծամասնությունը, ընդունելով Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հորդորը, կողմ քվեարկեց օրինագծին։

Այսքան ժամանակ չտեսանք ու չլսեցինք, որ կառավարությունը ազգային ժողով ուղարկի մի նախագիծ, որտեղ մտահոգության նշույլ կզգացվի կամ ցավն ու աղքատության, արտագաղթի, ապօրինության հարցեր քննարկի ազգային ժողովը, մինչդեռ այս օրերին ազգային ժողովը, կառավարության թելադրանքով բարձրացնում է այս նախագծով երկրում արտագաղթի ու փոքր և միջին բիզնեսմենների գործը, այսինքն սա մի նախագիծ է, որը բիզնեսմեններին ստիպելու է կորցնել բիզնեսը, որովհետև ոչ մեկին ձեռնտու չէ, այս բարձր հարկային ֆինանսական ճգնաժամի ֆոնին պահել բիզնես, որից մեծ տոկոսներ անցնում են պետությանը, իսկ բիզնեսմենի աշխատանքը մնում է լոկ աշխատանք… Իսկ կառավարության ղեկավարը տարիներ առաջ այլ բան էր ասում, որ փոքր բիզնեսը զարգանալու է Հայաստանում, մինչդեռ այսօր տեսնում ենք աբողջությամբ հակառակ պատկերը… Անցյալ տարի բարձարցվեց կառավարության վերնախավի, հանրապետության նախագահի, ոստիկանի, դատական համակարգի աշխատողների աշխատավարձը:

Ինչ եղավ, թող կառավարությունը հետ դարձ կատարեր ու այն ավելացումները աշխատավարձի, որ կա, թող հետ վերցներ, փոխարենը այսօր նոր թափ չստանար արտագաղթը, նոր հարկային բաեռի պատճառով: Սա հատուկ նպատակ է հետապնդում, դատարկել երկիրը հնարավորինս շուտ, որովհետև կառավարությունը ոչ կարողանում է պատքերը վճարել, փոխարենը վաերկեր է, որ վերցնում է… Իսկ այն խոշոր բիզնեսմենները, ովքեր տեր են կանգնել մեր երկրին, հարկերից խուսփում են, ավելին, պետությունը նրանց ազատել է հարկերից, փոխարենը հարկերը ուղիղ մտտնում են մեկ մարդու գրպանը, հետո սկսվում է՝ փայ-փայ-ը…

Այն դեպքում, երբ աղքատությունն ու անտարբերությունը նույն կառավարության կողմից, ոչ միայն/թքած ունենալու/, այլ մեծ հաշվով փորձում է արագացնել, որ շուտափույթ հայաթափել երկիրը: Իշխանությունը արդեն վաղուց մեզ ապացուցել է, որ չկա գլուխ, անդամահատված գլխի տերը միմիայն նրանք են, ովքեր բարբաջում են առաջ Հայաստան… Անբարոյականների մի հսկա բանակ ոչնչացնում է հայ մարդուն, իմ կոչն ու աղերսը հայ քաղաքացուն.

Այսպես շարունակել, այլևս հնարավոր չէ, կամ սթափվիր, կամ ապրիր քեզ արժանի անդամահատված գլխի կողքին, լուրջ մի բան է պետք մտածել, դուրս գալ ու ազատագրել Հայաստանը, թե չէ մի քանի հոգով հարց չի լուծվի, մի քանի հոգու գրառումներով հարց չի լուծվի, պետք է կոշտ քայլերի գնալ, առանց երկխոսության մեջ մտնելու ներկայիս անանդամ գլխի ու իրեն ծառայող փինաչիների հետ..

 

Հեղինակ ̀ Արթուր Հայրապետյան

artagaxt[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով