[:hy]Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին [:]

By | 03.06.2016
Загрузка...

[:hy]Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլլիին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և ընդգծել, որ Իտալիայի հետ արդարադատության ոլորտում համագործակցություն սկսելու մեծ ներուժ կա:  Իտալիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Արփինե Հովհաննիսյանին ընդունելության համար և նշել, որ իր կողմից կարվի առավելագույնը՝ երկու երկրների դատաիրավական ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանն անդրադարձել են դատավորների անկախության ապահովման, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդրի լուծմանն առնչվող հարցերի շրջանակում համագործակցության հնարավորություններին:

HRKH5015[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...