[:hy]Արա Բուդաղյանը րոպեներ առաջ ազատ արձակվեց (տեսանյութ).«Ա1+»[:]

By | 10.06.2016
Загрузка...

[:hy]Արա Բուդաղյանը հենց նոր ազատ արձակվեց Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Դատախազությունն այսօր առավոտյանէր հայտարարել, որ հանցակազմի բացակայության հիմքով վերացնում է նրա կալանքը, բայց մոտ 8 ժամ Արա Բուդաղյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ սպասելով դատախազության որոշմանը։

Արա Բուդաղյանը շենքից դուրս գալով՝ արագ փորձում էր հեռանալ՝ առանց հարցերին պատասխանելու։ Սակայն «Ա1+»-ի հարցին, թե սպասո՞ւմ էր նման որոշման, ասաց, որ սպասում էր։ Հարցին, թե ինքը որևէ կապ ունե՞ր մարզպետի մեքենայի վրա կրակոցների գործով, նշեց, որ եթե կապ ունենար, այսօր չէր քայլի ազատության մեջ։

Մյուս բոլոր հարցերով նա խորհուրդ տվեց դիմել փաստաբանին։

Հիշեցնենք, 2015 թ. մայիսի 20-ին Կապան -Գորիս ճանապարհին կրակել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։

2-10[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...