[:hy]Աննախադեպ սկանդալ Բաքվում.ԱԱ նախկին նախարար Էլդար Մահմուդովը սեռական բնույթի կոմպրոմատներով պայթեցնելու է Ադրբեջանի ողջ էլիտան[:]

By | 14.06.2016

[:hy]Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը եւ նրա կամակատարները ակտիվորեն եւ հաջողությամբ ինտիմ բնույթի կոմպրոմատներ են հավաքել հայտնի մարդկանց մասին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԱՆ նախկին աշխատակից Արասթուն Օրուջլուն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Էլդար Մահմուդովի խմբավորումը շանտաժի էր ենթարկել հայտնի գործարարների՝ սպառնալով տարածել նրանց մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութեր։ Հիմա Օրուջլուն հայտնել է Էլդար Մահմուդովի արխիվում պահվող ինտիմ տեսանյութերի քանակը՝ 2800։

Դեռ պարզ չէ, թե խոսքը Էլդար Մահմուդովի, Աքիֆ Չովդարովի եւ մյուս գեներալների տան խուզարկության ժամանակ առգրավված տեսագրությունների մասին է, թե նրանց, որոնք մինչեւ հիմա պահվում են հանցավոր խմբավորման անդամների մոտ։ haqqin.az–ի հետ զրույցում Օրուջլուն ասել է, որ 2800 ինտիմ բնույթի տեսագրությունների մասին տեղեկությունն իրեն տրամադրել են իրազեկ աղբյուրները։

«Դրանք լրագրողների, հասարակական գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների ինտիմ կյանքի գաղտնի տեսագրություններ են։ Ընդհանուր թիվը մոտ 2800 է։ Կարծում եմ, որ դա կարող է լուրջ հետաքննության թեմա դառնալ»,– նշել է Օրուջլուն։
azb85be

 [:]

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով