[:hy]ԱՅՍ ԳԻՇԵՐ իսկական մարտաֆիլմ Երևանում.ոստիկանական հետապնդումն ավարտվել է վթարով, կան վիրավորներ[:]

[:hy]Երեկ` հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարին Երևանի բնակիչ, 28-ամյա Սամվել Աբազյանը իր վարած Hyundai մակնիշի 454 II 02 ծառայողական ավտոմեքենայով բախվել է Սարի Թաղ 2-րդ շարքի 60 տան ցանկապատին, իսկ հետո` հաստաբուն ծառին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդ Ս. Աբազյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Կարեն Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Hyundai-ը, որը հաշվառված է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հաշվեկշռում, կասկածելի ավտոմեքենայի է հետապնդելիս եղել, ինչն էլ եղել է վթարի պատճառ:

Գ. Շամշյանի տեղեկություններով` Ս. Աբազյանն ու վիրավոր Կ. Զաքարյանը ծառայում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում:

vtar (1)

 [:]

Նմանատիպ նորություններ

Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի, կ... Կամ վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի նախկին նախագահի բարի համբավը, նաև պետական կարևորագույն ինստիտուտը վարկաբեկելու համար, կամ նախկին նախագ...
Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր... Կոտայքի մարզպետը եթե չգիտի ասեմ,որ ձեր մարզում նոր զիբիլանոցա ուզում բացվի: Աշխարհագրական կոորդինատներն են Գեղադիր և Ողջաբերդ գյուղերի արանքը: Ավե...
Նարեկ Մալյանի գործով «Ռեստարտի» ևս 4 անդամի մեղադր... Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձ...
Իշխանության վարկանիշը իջնում է անասելի արագությամբ... Մամուլը գրում է,որ ռեֆորմիստները սկսում են բողոքի ակցիաներ:Այո նման քննարկում իրոք եղել է մեր կառույցներում,սակայն այս պահին նման որոշում չկա: ...
«Կարիք չկա Ֆեռարիով իրեն հասնել, որովհետեւ Նիկոլ Փ... Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սեիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,- Henaran.am -...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով