[:hy]Ամփոփվել է «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթը, հայտնի են հաղթողները[:]

By | 15.06.2016
Загрузка...

[:hy]Ս. թ. հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը, որն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում էր ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով իր ներկայությամբ պատվել է մրցույթի փակման գալա համերգը: Արարողությանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պետական, հասարակական, մշակութային գործիչներ, պատվավոր հյուրեր:
Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսել են դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա, Գերմանիա):
Հատուկ մրցանակների (ժյուրիի անդամ Միխալիս Իկոնոմուի, Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի սահմանած «Հայդնի 102-րդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանություն») արժանացել է Միրան Վոպոտիչը, ում հնարավորություն կընձեռվի հաջորդ համերգաշրջանում ելույթ ունենալու Աթենքի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Մրցույթի համար գրված՝ Էդվարդ Հայրապետյանի «Պավան» ստեղծագործության լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հատուկ մրցանակ էին սահմանել ժյուրիի անդամ Կոստանտին Օրբելյանը և Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այս անվանակարգում մրցանակի է արժանացել Ջուն Սան Պարկը, ով հրավիրվել է նաև Կաունաս՝ հանդես գալու Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից սահմանված «Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի Ադաջիոյի լավագույն մեկնաբանություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջուն Սան Պարկը:
«Նվագախմբի համակրանք» մրցանակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից հանձնվել է Ջուն Սան Պարկին. նա 2016-2017 թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես կգա որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժոր: Նվագախմբի որոշմամբ՝ 2016-2017 թթ. համերգաշրջանի ընթացքում Իտալիայից ժամանած մասնակից Բեատրիս Վենեցին կհանդիսանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորի ասիստենտ:
Լյուդվիգ վան Բեթհովենի ասոցիացիայի սահմանած հատուկ մրցանակը շնորհվել է Միրան Վոպոտիչին և Տոսիֆումի Կանաին (Ճապոնիա):
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Բուն Հուա Լիենին (Սինգապուր):
Մրցանակ է շնորհվել նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին:
Ժյուրիի անդամ, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), մրցանակը հանձնելով նվագախմբին, նշել է, որ մրցույթի հերոսներն իրականում հենց այս կոլեկտիվի երաժիշտներն են, ովքեր ամենօրյա տևական փորձեր, համերգներ են ունեցել մրցույթի 12 դիրիժորների հետ: «Երիտասարդական նվագախումբ անվանելը բավարար չէ: Աշխարհի ամենահիանալի նվագախմբերից մեկն այստեղ է՝ ձեր քաղաքում։ Ուստի գովեստի խոսք եմ ուզում ուղղել բոլոր երաժիշտներին, ովքեր եռանդուն աշխատանքի շնորհիվ ապահովեցին այս մրցույթի հաջողությունը»,- նշել է Մարկ Հիլդրյուն:
Լոնդոնի «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 4 մասնակիցներին հրավիրել է Լոնդոն՝ «Ֆիլհարմոնիա» նվագախմբի կատարումներին, որտեղ վերջիններս աշխարհի մի քանի լավագույն դիրիժորների հետ կկատարեն փորձեր:
Ի դեպ, հատուկ մրցույթի գալա համերգի համար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցասրահներից մեկից հանվել էր Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկը, որով էլ մրցույթի հաղթողները ղեկավարել են իրենց ելույթը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ողջունել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դիդիեր Շնոխքը: «Մրցույթի կազմկոմիտեն, մասնակիցները, ժյուրիի անդամները, հանդիսատեսն ապացուցերին, թե որքան կարևոր է այս մրցույթը ոչ միայն ձեզ, այլև համաշխարհային երաժշտական հանրության համար։ Ես պետք է ձեզ հավաստիացնեմ, որ Երևանում դուք հիասքանչ միջացառում եք անցկացնում։ Իրականում մրցույթը բարձր մակարդակի է, և երաժշտական կատարումների ու կազմակերպչական բարձր որակների հաշվին այստեղ բոլորդ կարող եք հպարտ լինել։ Սա մրցույթ է, որի շնորհիվ աշխարհում լսելի են դառնում Արամ Խաչատրյանի, Հայաստանի անունն ու փառքը»,- նշել է Դիդիեր Շնոխքը:

aramx742[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...