[:hy]ԱՄՆ-ն Հնդկաստանին է վերադարձրել մոտ 100 մլն դոլարի արվեստի իրեր[:]

By | 07.06.2016

[:hy]

ԱՄՆ իշխանությունները Հնդկաստանին են վերադարձրել մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս բերված ավելի քան 200 արվեստի առարկա՝ շուրջ 100 մլն դոլար արժողության:

Այս մասին հայտնում է PTI գործակալությունը: Փոխանցման պաշտոնական արարողությունը կայացել է Վաշինգթոնում ՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ներկայությամբ, որը երկրում է պաշտոնական այցով:

«Ոմանք այս իրերը գնահատում են դրանց գումարային արժեքով, բայց մեզ համար դրանք շատ ավելին են: Դրանք մեր մշակույթի, մեր ժառանգության մի մասն են»,- ասել է վարչապետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերադարձված առարկաներից են կրոնական արձաններ, բրոնզե ու փայտյա արձանիկներ, որոնցից մի քանիսն առնվազն երկու հազար տարեկան են: Դրանցից է օրինակ բանաստեղծ Մանիկկավասագարի արձանը, որն ապրել է մոտ 9-րդ դարում: Դրա արժեքը գնահատվում է կես միլիոն դոլար:

Արվեստի առարկաները վերադարձվել են ԱՄՆ ՆԳՆ գործողության շնորհիվ, որի աշխատակիցները դեռ 2007-ին էին սկսել հետաքննություն, երբ տեղեկություն էին ստացել ԱՄն ժամանած ապօրինի բեռի մասին: Բեռը պատկանում էր Սաբխաշ Կապուրին՝ Նյու Յորքում Արվեստի պատկերասրաահի նախկին սեփականատիրոջը: Հիմա Հնդկաստանում քննվում է նրա գործը:

45870

Artsakhpress[:]

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով