[:hy]Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը[:]

By | 02.06.2016

[:hy]

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը:

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ, չնայած Թուրքիայի ճնշումներին և սպառնալիքներին, Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Մինչ քվեարկությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բանաձևի ընդունման դեպքում Գերմանիայի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական, ռազմական և առևտրային հարաբերությունները կվնասվեն: Բացի այդ, սպառնալից նամակներ են ստացել նաև Գերմանիայի Բունդեսթագի անդամները: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը՝ չնայած թուրքական կողմի ճնշումներին և սպառնալիքներին»,- ասված է հայտարարության մեջ:

45676

Artsakhpress[:]

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով