[:hy]ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԱՎԱԹ. ԻԳՈՒԱԻՆԻ ԴՈՒԲԼՆ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՆ ԴՈՒՐՍ Է ԲԵՐԵԼ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)[:]

[:hy]

Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափակչում Արգենտինան 4:1 հաշվով հաղթել է Վենեսուելային:
Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Գոնսալո Իգուաինը: Ընդմիջումից առաջ վենեսուելացիների կազմում 11 մետրանոց չի կարողացել իրացնել Լուիս Սեյխասը: 60-րդ րոպեին Լիոնել Մեսսին հաշիվը դարձրել է 3:0: 10 րոպե անց Խոսե Սոլոմոն Ռոնդոնը խփել է իր թիմի միակ գոլը: Վերջնական հաշիվը 71-րդ րոպեին ձեւակերպել է փոխարինման դուրս եկած Էրիկ Լամելան:
Արգենտինան մրցաշարի կիսաեզրափակչում կհանդիպի ԱՄՆ-ին:
arg97776276593_n_1

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով