[:hy]Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության դեսպանին[:]

By | 16.06.2016
Загрузка...

[:hy]Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային (նստավայրը` Թբիլիսի):
Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերին ու զարգացող գործակցությանը` իր գնահատանքը հայտնելով նաև Նիդեռլանդների հայկական համայնքին ցուցաբերվող ուշադրության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերություններին: Այս առիթով խոսվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` առաջիկայում Հայաստան կատարվելիք այցի մասին: Նորին Սրբությունը, դեսպանին ներկայացնելով այցի նշանակությունը, կարևորեց մեր օրերում Եկեղեցիների գործակցությունը մարդկության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Վերջում Վեհափառ Հայրապետը դեսպան Դաումային մաղթեց առաքելության բարի արդյունավորում` երկու երկրների կապերի առավել սերտացման համար:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

maxresdefault[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...