[:hy]Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար գումար կհատկացվի[:]

By | 02.06.2016

[:hy]Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց պետական բյուջեից գումար հատկացնելու մասին մի որոշում: ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացված միջոցների շրջանակում նախատեսված Ախթալա համայնքի մշակույթի տան շենքի գնման նպատակով գումարը համայնքին փաստացի ֆինանսավորվել և չի ծախսվել:

Նախագծով առաջարկվում է չծախսված գումարի սուբվենցիայի նպատակը փոխել և այն հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակներում Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար համայնքի կողմից համաֆինանսավորման պարտավորությունների կատարմանը:

Կարգավորման նպատակն է ՀՀ մարզերում իրականացնել կապիտալ և այլ բնույթի ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին:

1218

yerkir.am[:]

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով