[:hy]Ալեն Դելոնը՝ Կոմիտասի դերում՝ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմում [:]

[:hy]Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը «Հայոց ցեղասպանության պնդումներ» հարցով հատուկ օրակարգով հանդիպում է անցկացրել: Նիստի ընթացքում քննարկվել են 1915 թվականի դեպքերը, ինչպես նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին հայկական սփյուռքի հնարավոր քայլերն ու դրանց դեմ Թուրքիայի քայլերը: Հանձնաժողովի անդամները նշել են, որ հայկական լոբբին մեծ բյուջե ունեցող մի ֆիլմ է պատրաստվում նկարահանել: Ի պատասխան, նման նախաձեռնությամբ հանդես կգա նաև թուրքական կողմը։ Թուրքական ֆիլմը կանվանվի «Մեր սրտի վերքը»։ Նկարահանումներն սկսվելու են մի քանի ամսից՝ Իզմիրում։ Ազգայնամոլների կուսակցության անդամ Սինան Օղանը, նկատել է, որ ֆիլմի անվանումը «նման է սիրային ֆիլմի վերնագրի» ու հայկական հարցի հետ որևէ կապ չունի:
Նշենք, որ հայկական լոբբին 1915 թ. դեպքերի 100-ամյա տարելիցին ընդառաջ կնկարահանի ֆիլմ և հայտնի է, որ հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ Սթիվեն Սփիլբերգին արդեն առաջարկ է ներկայացվել: Հայկական ֆիլմը կկոչվի «Վիրավորը»։
Թուրքական լրատվամիջոցների աղբյուրների համաձայն ֆիլմում Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտասի դերը կկատարի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը: Ըստ աղբյուրների՝ ֆիլմում հանդես կգա նաև Դասթին Հոֆմանը, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակը կլինի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։

alen3_1

Աղբյուրը՝ www.avproduction.am[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով