[:hy]Ազդարարվեց 2016 թ. «Արի տուն» ծրագրի մեկնարկը[:]

By | 13.06.2016

[:hy]Հունիսի 13-ին տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 2016թ առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր:

Ծրագրի շրջանակում 2016թ.-ին նախատեսված է 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպես նախորդ տարիներին, ծրագիրը դարձյալ կընթանա 8 փուլով՝  հունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի ևս «Արի տուն»-ը  կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով արիտունցիներին՝ նախարարը նշեց. «Սիրելի՝ երիտասարդներ, ուրախ եմ այսօր ձեզ ողջունել 2016թ.-ի «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար: Կատարվել է ձեր բոլորի երազանքը, այսօր դուք մասնակցում եք մի ծրագրի, որը արդեն 7 տարվա պատմություն ունի: Ծրագիրը իր բնույթով, կազմակերպչական ողջ ծավալով, գրավում, հիացնում է մեր երիտասարդներին և օգնում, որ նրանք ավելի լավ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով: Ես կարծում եմ, որ դուք այս 14 օրերի ընթացքում ունենալու եք շատ մեծ և հետաքրքիր բացահայտումներ, ձեռք եք բերելու ամենակարևորը՝ ընկերներ և բարեկամներ: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր իրենց դռները բացել և սիրով հյուրընկալել են մեր պատանիներին ու աղջիկներին: Սիրելի° երեխաներ հավատացած եմ, որ այս 14 օրերը ձեզ համար հիշարժան են դառնալու: Բարո՝վ եք եկել Հայրենիք»:

Նախարարը Հրանուշ Հակոբյանը կարևորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը՝ ՀՀ սփյուռքի նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 14-ամյա Գևորգ Բաղդասարյանին (Սիրիա) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը և հանձնեց պայուսակը:

Այնուհետև ցուցարդվեց «Արի տուն» ֆիլմը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունեցին Մարիանա Սահրադյանը և Հայկ Եսայանը:

Ծրագրի առաջին փուլին կմասցնակցեն 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, 22 մասնակիցները՝   ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից և ԱՄՆ-ից:

tun_1922[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով