[:hy] ազգային պարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ապօրինի անտառհատման դեպքեր[:]

[:hy]<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար:

Կազմվել են անտառխախտման արձանագրություններ <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի 3-րդ և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից:

<<Գոշ տեղամաս>> մասնաճյուղի 6-րդ պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն ծառի ապօրինի հատման դեպք:

<<Դիլիջան տեղամաս>> մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ պահաբաժիններում` հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված 3 կանգուն ծառի նկատմամբ:

Նշված անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից:

Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:

dilijanԴիլիջան_ազգային_պարկ_16[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով