[:hy]Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով[:]

By | 08.06.2016

[:hy]«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի» երկրորդ բաղադրիչով շարունակվում են Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման և արդիականացման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանի ուղեկցությամբ շինարարության ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Ներկայացնելով աշխատանքների ընթացքը` նշվել է, որ դրանք իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Գրեթե ամբողջությամբ ավարտվել են առաջին պարզարանի ընդունիչ կայանի աշխատանքները, այժմ արդեն իրականացվում են վերջին միացումները: 2-րդ պարզարանում էլ, շինաշխատանքների ավարտից հետո, սարքավորումների մոնտաժման աշխատանքներն են ընթանում: Առայժմ շինարարությունը շարունակվում է 3-րդ պարզարանում: Պատրաստ են նաև կայանի 2 ենթակայանները:
Համաձայն նախագծի՝ Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանը կունենա կեղտաջրերի մեխանիկական մաքրման համար անհրաժեշտ, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ: Հետագայում նախատեսվում է ներդրումային միջոցների ներգրավմամբ իրագործել նաև կեղտաջրերի կենսաբանական մաքրման ծրագիրը:
 «Ֆրանսիական կառավարության կողմից տրամադրված վարկային միջոցներով իրականացվող Աերացիայի կեղտաջրերի մաքրման կայանի վերակառուցման այս փուլով, ըստ էության, մենք կլուծենք կեղտաջրերի տեխնիկական մաքրման հարցը: Ծրագիրը լուրջ ներդրում է մայրաքաղաքի ջրամատակարարման հարցում, որը ծառայելու է Երևանի բնակչությանն ու քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը: Այս փուլի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: Ծրագրի 2-րդ փուլի իրականացումից հետո արդեն կունենանք հանրապետությունում առաջին ժամանակակից մաքրման կայանը»,— նշել է Կամո Արեյանը:
Առաջնահերթ կարևորելով որակի ապահովումը՝ քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել շինարարության ընթացքի նկատմամբ և խստորեն հետևել սահմանված չափորոշիչների, ինչպես նաև ժամկետների պահպանմանը:

4572c5

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով