[:hy]Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում. Դավիթ Բաբայան[:]

By | 20.06.2016
Загрузка...

[:hy]

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են, սակայն Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ու հնչեցված հայտարարություններին:

«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում սա մի նոր ուղղություն է, որը չգիտես ինչու անտեսված է եղել երկար տարիներ: Խոսքը կոնկրետ փոխվստահության միջոցներին  է վերաբերում` մեխանիզմների մշակում, որը թույլ կտա զինադադարի ռեժիմի խախտումները ֆիքսել և պատասխանատվության կանչել այն կողմին, որը մեղավոր է: Դրա կարևորագույն տարրերից է սահմանի երկայնքով տեխնիկական միջոցների տեղադրումը: Լավ կլիներ, որ համանախագահող երկրներն իրենց արբանյակային հնարավորություններն օգտագործեին, որպեսզի վերևից տեսնեին տարբեր զորքերի տեղաբաշխումը: Այդ գործընթացում կադրային, մարդկային խնդիր կա: Մասնավորապես, կարևոր է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը և համալրումը համապատասխան մասնագետներով»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, այն, որ այս խնդրի մասին բարձրաձայնվում է, դա նշանակում է,  որ կան լուրջ ծրագրեր դրանք կյանքի կոչելու  համար:

«Հիմա պետք է սպասել: Իհարկե, Ադրբեջանի պարագայում բարդ է լինելու ակնկալել հարցերի շուտափույթ կարգավորում, քանի որ Ադրբեջանը, ինքը լինելով զինադադարի ռեժիմ խախտող երկիր, ամեն ինչ անելու է, որ խոչընդոտի գործընթացը:  Այս պահերին էլ նա այնպիսի քաղաքականություն է վարում, որ զորավարժություններ իրականացնելով, համապատասխան մարմիներին տեղյակ չի պահում, թե ինչ զինտեխնիկա է օգտագործում, ինչ քանակությամբ: Հիմա այսպիսի պետությունը, որը խախտում է միջազգային պայմանագրերը, իհարկե, կխախտի նաև երկկողմ, եռակողմ կամ բազմակողմ պայմանավորվածություները: Հետևաբար, լծվենք համբերությամբ. սա երկարատև գործընթաց է, պետք է նախ քննարկել, այնուհետև փորձել այդ մեխանիզմները  ներդնել, ֆիքսել խախտումը, հետո պատասխանատվության կանչել: Բարդ գործընթաց է, բայց առանց դրա հնարավոր չէ: Մեկնարկը տրված է, անհրաժեշտ է այն շարունակել»,-հավելեց Դավիթ Բաբայանը:

46731

Artsakhpress[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...