[:hy]Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ զորավարժություն է սկսում սահմանամերձ շրջաններում և Նախիջևանում[:]

[:hy]Հունիսի 19–24-ին ադրբեջանական բանակն իրականացնելու է լայնամասշտաբ զորավարժություն սահմանամերձ շրջաններում, այդ թվում` Նախիջևանի տարածքում։ Զորավարժությանը ներգրավվելու են շուրջ 25 հազար զինծառայող, 300 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 100 միավոր հրթիռահրետանային կայանք, 40 միավոր ավիատեխնիկա, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, 30 միավոր ՀՕՊ համակարգեր։

hhq21-480x320

Վարժանքների մի փուլն անցկացվելու է նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում` ռազմանավերի ներգրավմամբ։ Այս մասին հունիսի 17-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։

Զորավարժության հայտարարվող նպատակը «ժամանակակից համազորային մարտերի ընթացքում» զորամիավորումների հրամկազմի՝ ստորաբաժանումների, ռազմական տեխնիկայի ղեկավարման ունակությունների, մարտական ներդաշնակման և զորամիավորումների փոխգործակցության որակների բարձրացումն է։

Իբրև նախանշվող վարժանքների յուրահատկություն նշվում է «պայմանական հակառակորդի ամուր պաշտպանության պարագայում [Ադրբեջանի ԶՈւ] սպառազինությունում առկա ամբողջ նոր ռազմական տեխնիկայի լայնածավալ օգտագործումը»։

Վարժանքների ընթացքում փորձարկվելու է ստորաբաժանումների՝ մարտական բարձրագույն պատրաստության բերման, վերադասավորման, ինչպես նաև մարտական և նյութատեխնիկական ապահովման խնդիրների իրականացումը։ Զորավարժության փուլերից մեկում կանցկացվեն մարտական կրակով վարժանքներ։[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով