[:hy]Ադրբեջանից ԻՊ-ին միայն 2013-14թթ. անդամագրվել է 100-ից ավելի մարդ[:]

By | 17.06.2016

[:hy]Ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (ԱՊԿ — CTC), հրապարակել է զեկույց 2013-14թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրված 4,600 հոգու վերաբերյալ, որից 122-ը Ադրբեջանից են։

Ամերիկյան NBC հեռուստաալիքը փոխանցել էր ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ԱՊԿ-ին ԻՊ անդամագրվելու համար լրացված ավելի քան 11 հազար փաստաթուղթ, որոնք հեռուստաալիքը ստացել էր ԻՊ նախկին անդամներից մեկից:

23 հարցանի հարցաթերթիկների շնորհիվ հնարավոր է եղել կազմել զինյալների քաղաքացիության, բնակության վերջին վայրի, տարիքային խմբի և կրթության աստիճանակարգերը։

Համաձայն ամերիկյան կենտրոնի՝ «Խալիֆայության ընդհանուր աշխատուժը» վերնագրով զեկույցի՝ 70-ից ավելի երկրների շարքում Ադրբեջանը 10-րդն է անդամագրվածների թվով. 107 անձ եղել են Ադրբեջանի քաղաքացի (11,22%): Բացի այդ 122 հոգի (12,79%) իրենց բնակության վերջին վայրը («ռեզիդենտությունը») նշել են Ադրբեջանը: Հավելենք, որ միևնույն մարդը կարող է լինել. 1) և՛ քաղաքացի, և՛ ռեզիդենտ; 2) ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացի; 3) քաղաքացի, որը այլ երկրի ռեզիդենտ է։

Մեծ թվով ահաբեկիչներ են եղել Սաուդյան Արաբիայից (797), Թունիսից (640) և Մարոկկոյից (260)։ Ցուցակում 4-րդը Թուրքիան է (244 ռեզիդենտ, 212 քաղաքացի)։ Գրոհայիններից 443-ը եղել են մահապարտ, որոնցից 5-ը՝ Ադրբեջանից։

Փաստաթղթերի մի մասում, սակայն, բացակայել է քաղաքացիության հարցի պատասխանը, ինչը տեսականորեն կարող է մեծացնել այս երկրներից խմբավորմանը միացած ահաբեկիչների թվաքանակը։

Հարկ է նշել, որ սույն զեկույցին ադրբեջանական կողմը պաշտոնապես չի արձագանքել: Ադրբեջանում զեկույցին անդրադարձել են ընդամենը մի քանի կայքեր (օր.՝ Musavat.com) որոնք, սակայն, սահմանափակվել են միայն տվյալների փոխանցմամբ:

Ահաբեկիչների մեծ մասը (93%) միացել է ԻՊ-ին հատելով թուրք-սիրիական սահմանը։ Զեկույցում նշվել են այն վեց կետերը, որտեղից ահաբեկիչներին տեղափոխել են Սիրիա։

Թուրքիայի տարածքով ահաբեկիչները ներթափանցում են նաև Եվրոպա: Թուրքիայի ղեկավարները բազմիցս (1 , 2) հայտարարել են, որ ֆիզիկապես չեն կարող վերահսկել թուրք-սիրիական սահմանի հսկայական հատվածն ամբողջությամբ: Այս հանգամանքն օգտագործվել է իբրև պատրվակ` այդ կառույցի հետ համագործակցությունը քողարկելու համար:

CTC-ISIS-480x354[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով