[:hy]ԱԳՆ-ն խաբեության է դիմում. «ՀԺ» [:]

By | 24.06.2016

[:hy]«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում արտաքին գործերի նախարարությունը: Համենայնդեպս, այդպես է երեւում ՀՀ կառավարության կայքի համապատասխան բաժնից: Օրինակ՝ հունիսի 5-8-ը Երեւան-Բիշքեկ-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.00 դրամ, կամ մոտ 1100 դոլար: Կամ՝ հունիսի 11-17-ը Երեւան-Սոֆիա-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երեւան-Բեռլին-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ: Մայիսի 26-27-ը Երեւան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի մեկ տոմսի համար էլ վճարվել է 249.000 դրամ եւ այդպես շարունակ: Մենք փորձեցինք ճշտել, թե առաջիկա օրերին՝ հունիսի 25-29-ը այս ուղղություններով ինչ արժի մեկ ավիատոմսը, եւ պարզվեց, որ Երեւան-Մոսկվա-Երեւանն արժի 105-135 հազար դրամ, այսինքն՝ գրեթե կրկնակի էժան: Կամ Երեւան-Բիշքեկ-Երեւանն արժի 333 հազար դրամ:  Երեւան-Բեռլին-Երեւանը՝ մոտ 200 հազար դրամ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԳՆ-ի գնած ավիատոմսերի գներն ավելի շուտ համապատասխանում են ոչ թե էկոնոմ, այլ բիզնես դասի գներին, բայց որպեսզի դա շատ ակնհայտ չլինի, ներկայացնում է որպես էկոնոմ-տոմսեր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

55bc4aa70231a[:]

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով