[:hy]ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ԱԼԱՇԿԵՐՏԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ[:]

[:hy]

Այսօր՝ հունիսի 2-ին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, մարզչական շտաբի մյուս անդամները և մի շարք ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագրերը:
Ինչպես հայտնում է չեմպիոնի մամուլի քարտուղարությունը, նոր պայմանագրերը նախատեսված են մինչև 2017 թ. օգոստոսի 1-ը:
Ալաշկերտցիները Չեմպիոնների լիգային նախապատրաստությունը սկսելու են հունիսի 5-ին:
Երևանյան մարզումները  կշարունակվեն մինչև հունիսի 14-ը: Այնուհետև «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ հունիսի 15-ից 23-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հունիսի 15-ին հենց Հանքավանում պլանավորված է ստուգողական խաղ «Շիրակ» հետ: Եվս մեկ ստուգողական հանդիպում թիմը պլանավորում է անցկացնել հավաքի ավարտին՝ հունիսի 22-ին. մրցակիցը դեռևս հայտնի չէ:
3138

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով