[:hy]Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի տանկիստները վարժանքներ են արել Տ-90Ա տանկերով[:]

By | 17.06.2016

[:hy]Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանման զինծառայողները Կրասնոդարի երկրամասի «Մոլկինո» զորավարժարանում դաշտային ելք են ունեցել, որի ընթացքում կրակել են Տ-90Ա տանկերից: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներին մասնակցել է մոտ 100 զինծառայող, օգտագործվել է 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-90Ա տանկեր, «Մուստանգ» ընտանիքին պատկանող ԿամԱԶ ավտոմեքենաներ:

Տանկային անձնակազմերը խոցել են շուրջ 250 անշարժ և շարժական թիրախներ, ինչպես նաև Տ-90Ա-ի վրա տեղադրված մեծ տրամաչափի «Կորդ» գնդացրից խոցել են 40 օդային թիրախներ: Գիշերային պարապմունքների ժամանակ կիրառվել են ՏՎՆ-5 (ТВН-5) գիշերային տեսանելիության սարքեր:

Նշվում է նաև, որ տանկերի մեխանիկ-վարորդները զարգացրել են տեխնիկան վարելու իրենց հմտությունները դժվարանցանելի հատվածներում, ականապատ հատվածները հաղթահարելու գործում և այլն:

Հիշեցնենք, որ վարժանքներ են արել նաև Աբխազիայի ռազմաբազայիկապավորները, մոտոհրաձիգները և հետախույզները:

t90a0[:]

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով