[:hy]Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի կապավորները վարժանքներ են արել[:]

[:hy]Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայում ավարտվել են կապի ստորաբաժանումների համար անցկացված քառօրյա համալիր վարժանքները, որին մասնակցել է մոտ 200 զինծառայող, օգտագործվել է ավելի քան 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարժանքներն անցկացվել են լեռնային Ցաբալ զորավարժարանում: Զինծառայողներն օգտագործել են ԲՏՌ-80-ի հիմքին ամրացրած «Արտեկ» ռադիոկապի կայան, «Ուրալ» մեքենայի հիմքին ամրացրած «Լիվեն» արբանյակային կապ և այլն:

Զորավարժության ընթացքում կապավորները 40-ից ավելի նորմատիվ են հանձնել, որոնց թվում՝ կապի մեքենաների բացազատման և աշխատանքի պատրաստման:

Վարժանքների մեջ ներառված է եղել նաև կապի ստեղծման համար սարերում, անտառում կաբելային լարեր գցելու հմտությունները զարգացնելը, ինչպես նաև մոտ 32 մետրանոց հատուկ ալեհավաք տեղադրելը: Կարևորվել է ժամանակակից տեխնիկայի հետ աշխատելու հմտությունների զարգացումը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ից Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի մոտոհրաձիգներն են վարժանքներ անում: Մասնակցում է 700 զինծառայող, որոնց մեծ մասը գարնանային զորակոչի ժամանակ զորակոչվածներն են: Պարապմունքների ընթացքում զինծառայողները նորմատիվներ են հանձնելու տակտիկական, ինժեներական և կրակային պատրաստությունից:

Հունիսի 7-ից էլ լեռնային «Ցաբալ» զորավարժարանում պարապմունքներ են անում ռազմաբազայի հեռախուզական ստորաբաժանումների զինծառայողները: Ներգրավված են շուրջ 100 զինծառայող և 40 միավոր զինտեխնիկա:

Voiska_svyazi_abhasya_550-480x340

Razm.info[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով