[:hy]ԱԱԾ-ն զգուշացնում է[:]

By | 09.06.2016

[:hy]ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված մեծածավալ  օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների  արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի  պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք:

Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ  քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ  վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված  սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19  միաժամանակյա  խուզարկությունների  արդյունքում հայտնաբերվել է  տեխնիկական զննության 1000-ից  ավելի  կեղծ կտրոն, գործի  համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ:

Նախաքննության  ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա  հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

Հարուցված քրեական գործով իննը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից  ութի  նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:

Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին  բացահայտելու   ուղղությամբ:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը  հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական  կորուստներից  քաղաքացիներին զերծ պահելու  նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները  համայնքների վարչական շենքերում  վարձակալած սենյակներից,  ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից  և հորդորում է  սահմանված կարգով  դրանք ձեռք բերել բացառապես  ՀՀ  բանկերից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

1

2

4

6

7

8

9

12

5-2

Ծանուցում.

 Հանցագործության համար մեղադրվողը   համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը      ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով