[:hy]՛Նուբարաշեն՛ ՛ՔԿՀ-ում, մարդիկ իրենք իրենց ինքնավնասել են [:]

By | 11.06.2016
Загрузка...

[:hy]Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ում եւս երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանն ու Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց: Մասնավորապես, Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, ինչի հետեւանքով նրան վիրահատության են ենթարկել:

Դատապարտյալների հարազատները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար:

Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս ՔԿՀ «զոն նայող» Դավիթ Անանյանը, որն առավել հայտնի է «Կիրովականցի Դավո» անվանմամբ»:

«Ժողովուրդ»

975_b[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...