Ամենօրյա արխիվներ: 26.05.2016

[:hy]ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ԱԼԱՇԿԵՐՏԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ[:]

[:hy]Իր քառամյա կենսագրության ընթացքում 3-րդ մրցաշրջանն անցկացնելով բարձրագույն խմբում, «Ալաշկերտը» նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով ոսկե մեդալներին արժանացած 8-րդ ակումբը: Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտն» առաջնության 28 հանդիպումներում վաստակեց 55 միավոր՝ +16=7-5, 50:24: Գրանցված արդյունքները ռեկորդային են «Ալաշկերտի» պատմության մեջ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա չեմպիոն «Փյունիկն» ավելի բարձր ցուցանիշ էր գրանցել՝ վաստակելով 61 միավոր… Կարդալ ավելին »

[:hy]«Անցած տարի Մոնակոյում 3 մլն դոլար 3 ժամվա ընթացքում կորցրել է ղումար խաղալով». Galatv[:]

[:hy]«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, ֆրանսահայ Շանթ Ոսկերիչյանը, ում մուտքը Հայաստան երկար ժամանակ ԱԱԾ-ն խոչընդոտում էր, հյուրընկալվել է ԳԱԼԱ ՀԸ «Կարևորի մասին» հաղորդմանը: Վերջինս համոզված է, որ խոչընդոտները պայմանավորված էին սփյուռքում ծավալած իր ընդդիմադիր գործունեությամբ: «Համահայկական հիմնադրամին փող մի տվեք, էդ փողերը գնում են Սաշիկին»,- նշում է Ոսկերիչյանն՝ ավելացնելով, որ այս կոչն ինքը… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ պաշտպանության նախարարը եղել է Արմավիրի մարզում[:]

[:hy]ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում։ Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։ ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում,… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրչիկի հետ[:]

[:hy]Մայիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների… Կարդալ ավելին »

[:hy]Կյանքից հեռացել է Շչորս Դավթյանը[:]

[:hy]ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը:  Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երևանի պետական… Կարդալ ավելին »

[:hy]Արգենտինական տանգոյի երեկո՝ Արամ Խաչատրյան համերգասրահում[:]

[:hy]ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության և «Կոնվերս Բանկի» աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը՝ ս. թ. մայիսի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացնի Արգենտինական տանգոյի երաժշտության և պարերի երեկո: Իր ձևաչափով աննախադեպ այս նախագծի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարկոմիկ նվագախումբը կհյուրընկալի հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյին, ում ղեկավարությամբ էլ կկատարվեն արգենտինական տանգոյի երաժշտության գեղեցիկ… Կարդալ ավելին »

[:hy]«Ճերմակ արագիլներ» ներկայացման առաջնախաղը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին[:]

[:hy]Ս. թ. մայիսի 26-ին, ժամը 19:00-ին, Երևանի կամերային պետական թատրոնում տեղի կունենա «Ճերմակ արագիլներ» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ներկայացման հեղինակ և բեմադրիչ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Երնջակյան, երաժշտական ձևավորումը՝ Վահե Գրիգորյանի, դերերում՝ Ռ. Երանոսյան, Ս. Բարսեղյան, Վ. Զիրոյան, Մ. Ավետիսյան: [:]

[:hy]ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ[:]

[:hy] Սիրելի՛ շրջանավարտներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Ձեզ համար  օրվա գլխավոր խորհուրդը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև  կյանքի առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր ժամանակահատված, որը պահանջում է լինել առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց ու բանիմաց:   Այսօր… Կարդալ ավելին »

[:hy]Ֆուտբոլի մրցաշար. երևանյան դպրոցներին տրամադրվել է մարզական գույք[:]

[:hy]Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքի հիմնական և ավագ դպրոցներին տրամադրել է մարզական գույք` ֆուտբոլի գնդակներ և մարզական հանդերձանք: Նախաձեռնությունը նշանավորվել է մայրաքաղաքի վարչական շրջանների հանրակրթական դպրոցական թիմերի միջև անցկացված ֆուտբոլի մրցաշարով: Ավան վարչական շրջանի համար 171 հիմնական դպրոցի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 162 հիմնական դպրոցի թիմերի մասնակցությամբ կայացած եզրափակիչ խաղին քաղաքապետարանի պատասխանատու… Կարդալ ավելին »

[:hy]Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում[:]

[:hy]Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայիսի 16-20-ը նորերով է փոխարինվել փողոցներում, վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև բակերում, այգիներում ու պուրակներում առկա 509 վնասված լամպ: Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել ևս 4 փողոց: Շարունակվում են նաև Նուբարաշենի… Կարդալ ավելին »