Ամենօրյա արխիվներ: 25.05.2016

[:hy]«Հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ղեկավարին ազատազրկում է սպառնում[:]

[:hy]Նախորդ տարի Արևմտյան Հայաստանում համերգով էր հանդես եկել ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը: Համերգի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկած` թուրք ազգայնամոլների ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը սպառնացել էր` «Կարսի փողոցներում հայերի որս սկսելով»: Թուրքիայում հայ պատգամավոր Կարո Փայլանն այդ սպառնալիքների պատճառով նրան դատի էր տվել: T24-ի հաղորդմամբ՝  հայատյաց ղեկավարի դեմ հարուցված դատական գործընթացն ավարտվել է մայիսի 24-ին: Խտրականության և ստորացնելու… Կարդալ ավելին »

[:hy]Երևանում կանգնեցվեց Գարեգին Նժդեհի արձանը (լուսանկարներ)[:]

[:hy]Քիչ առաջ կառավարության երրորդ մասնաշենքի հարևանությամբ` Վերնիսաժին հարող պուրակում, կանգնեցվեց պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը: Թե ինչպիսի՞ տեսք ունի արձանը, դիտեք Yerkir.am-ի տեսանյութում: [:]

[:hy]ԱԱԾ-ն գնել է նոր ծառայողական մեքենաներ [:]

[:hy]ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն պահպանման ծախսերը 2015 թվականի բյուջեով նախատեսվել էր 17 միլիարդ 38 միլիոն դրամ, իսկ ֆինանսավորումը կատարվել է 16 միլիարդ 787 միլիոն դրամ, իսկ ծախսերի կրճատումը պայմանավորված է եղել գնումների ոլոտում գումարների տնտեսումով: Այս մասին ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՏԻԿԻՆ ԷԴԵԼԳԱՐԴ ԲՈՒԼՄԱՆԻՆ[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում և նշել, որ ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլի 5-7-ը Գերմանիա կատարած իր այցն ու անմիջականության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգն ու փոխգործակցության զարգացման հեռանկարները: Երկկողմ կապերի ամրապնդման… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Թեշը (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում ջանք չի խնայի հետևողականորեն զարգացնելու Հայաստանի և Ավստրալիայի միջև բարեկամական հարաբերությունները: Հաջողություններ մաղթելով դեսպան… Կարդալ ավելին »

[:hy]Մեկնարկել է Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ազգային ավանդական կարատե-դո «ֆուդոշին» ասոցիացիայի հանրապետական մրցաշարը[:]

[:hy]Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազգային միացյալ կուսակցության անդամ, բռնադատված Իշխան Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ ազգային ավանդական կարատե-դո «ֆուդոշին» ասոցիացիայի հանրապետական մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Մրցաշարին ներկա են եղել նաև Իշխան Մկրտչյանի գաղափարակից ընկերներն ու հարազատները: Ցուցադրական ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ-մարզիկները, այդ թվում՝ ՀՀ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Հայաստանում… Կարդալ ավելին »

[:hy]Հարգանքի տուրք՝ Խաչիկ Դաշտենցի հիշատակին[:]

[:hy]Մայիսի 25-ին` հայտնի գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 106-ամյակի օրը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը միության վարչության անդամների և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է գրողի շիրիմին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը ծաղկեպսակ է դրել Խաչիկ Դաշտենցի շիրիմին, այնուհետ ներկաները ծաղիկներ են խոնարհել մեծանուն գրողի և հարևանությամբ… Կարդալ ավելին »

[:hy]Մայրաքաղաքում կտեղադրվի լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ[:]

[:hy]Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին: «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։ Արտահերթ նիստում ավագանին… Կարդալ ավելին »

[:hy]Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով[:]

[:hy]Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ Երևանի ավագանին մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տվել Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին: Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների… Կարդալ ավելին »

[:hy]Նոր բնակարաններ՝ առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին[:]

[:hy]Երևանի ավագանու մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին: Ըստ այդմ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում… Կարդալ ավելին »