Ամենօրյա արխիվներ: 23.05.2016

[:hy]ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը[:]

[:hy] Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ և ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է ԱՀՀ հետևողական գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի… Կարդալ ավելին »

[:hy]«Ավրորա»-ի մրցանակակիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա Թուրքիայում ընթացող ՄԱԿ-ի գագաթնաժողովում[:]

[:hy] «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին արժանացած Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում, որին մասնակցուm են քաղաքական և մարդասիրական ոլորտների 5000 ներկայացուցիչ: auroraprize.com-ի փոխանցմամբ՝ Մարգարիտ Բարանկիցեն իր` որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր առաջին հանրային ելույթում խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով… Կարդալ ավելին »

[:hy]Հանդիպում հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի հետ[:]

[:hy]Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին եւ նրա թիմի անդամներին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վախթանգ Դարչինյանին հայրենիքում սպորտի բնագավառում եւ համահայկական տարբեր խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցելու համար: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար… Կարդալ ավելին »

[:hy]Սուրբ Գայանյանց կույսերի տոն[:]

[:hy]Մայիսի 24-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Տոնի առիթով ժամը 10:15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, մասնակցությամբ ուխտավորների, կառաջնորդվի Ս. Գայանե վանք` տանելով նաև Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի մասունքները: Ժամը 11:00-ին վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստանի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ[:]

[:hy]ՀՀ էկոնոմիկայի նախախարն ընդունել է China Triumph International Engineering ընկերության ներկայացուցչին[:]

[:hy]Մայիսի 23-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է China Triumph International Engineering (CITIEC)  ընկերության ներկայացուցիչ Գանգ Հուանգին: Հանդիպմանը նախարար Մինասյանը ողջունել է CITIEC-ի` ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսկաների` ապակու և ցեմենտի արտադրությունների բնագավառներում համագործակցությանը միտված նախաձեռնությունը և շեշտել  նախարարության պատրաստակամությունը փոխգործակցության զարգացման և ներդրումների երաշխավորման ուղղությամբ: Գանգ Հուանգը ներկայացնել է շինանյութերի արտադրությամբ զբաղվող չինական… Կարդալ ավելին »

[:hy]Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի. կբացվի ճարտարապետ Վարուժան Սիմոնյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը[:]

[:hy]Ս. թ. մայիսի 26-ին, ժամը 15:00–ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը համատեղ կներկայացնեն Վարուժան Սիմոնյանի «Վրձնի հիշողության ձայնը Ակոռիից Աքորի» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 5-ը: Վարուժան Սիմոնյանը ծնվել է 1956 թվականին, Թումանյանի շրջանի Ակոռի գյուղում: Ուսանել է Երևանի պոլիտեխնիկական… Կարդալ ավելին »

[:hy]Խորհուրդներ խաղողագործներին[:]

[:hy]Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների և օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար: Ժամանակին և արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում ոչ միայն կորստի կմատնվի տվյալ տարվա բերքը, այլև վազերը կկորցնեն իրենց կենսունակությունը և կվտանգվի հետագա տարիներին բարձր բերքի ստացումը:   Այգում ժամանակին պետք է կատարել վազերի… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել Կենսաբազմազանության օրվան նվիրված միջոցառում [:]

[:hy]Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի համատեղ ջանքերով նշվել է Կենսաբազմազանության միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը, ՀՀ ԲՆ կից հասարակական, գիտատեխնիկական խորհուրդների անդամներ, լրագրողներ: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և կարևորելով օրվա խորհուրդը, մասնավորապես նշել է. <<Կենսունակ էկոհամակարգերը և… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները «Ազատություն» ռադիոկայանի հարցերին[:]

[:hy]Հարց. Պարոն Նալբանդյան, ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին Բրյուսելում այս հանդիպմանը։ Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ակտիվորեն շարունակում է համագործակցությունը Եվրոպական միության հետ։ Արդեն կայացել է հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների երեք փուլ։ Խորանում է փոխգործակցությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման, նաև՝ ոլորտային համագործակցության՝ գիտության, կրթության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում. մենք… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը[:]

[:hy]Մայիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին և ելույթ ունեցան ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Ելույթ… Կարդալ ավելին »