Ամենօրյա արխիվներ: 22.05.2016

[:hy]La Stampa. Ադրբեջանը Ղարաբաղում արգելված ռումբեր է օգտագործել[:]

[:hy] Ինչ-որ մեկի համար դա մոռացված պատերազմ է: Ինչ-որ մեկի համար` սառեցված հակամարտություն: Ինչ-որ մեկը խոսում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կողմնակի հակամարտության մասին, գրում է լրագրող Ռոբերտ Տրավանը իտալական La Stampa պարբերականում հրապարկված հոդվածում: Հոդվածում ասվում է. «Հասկանալու համար, թե որքան լուրջ էր պատահածը, հերիք է Ստեփանակերտից դուրս գալ Մարտակերտ եւ Թալիշ տանող ճանապարհ, որոնք հակառակորդի… Կարդալ ավելին »

[:hy]Այսօր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է[:]

[:hy] Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս), գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության փոխնախարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհդային սպաների թվին որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։ Արկադի Տեր-Թադևոսյան ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարան Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի… Կարդալ ավելին »

[:hy]Բակո Սահակյանի պատասխանը Վահան Բադասյանին (Տեսանյութ)[:]

[:hy]Ապրիլյան պատերազմի առաջին օրվա ընթացքում՝ ապրիլի 2-ին, բազմաթիվ հեռախոսազրույցներ եմ ունեցել ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: 24 ժամ հետո կենտրոնական պաշպանական շրջանի շարահրապարակում գեներալ Մանվել Գրիգորյանը 2000 կամավորականների հետ արդեն շարված էին և հենց այդ շարահրապարակից  սկսել են մարտական առաջադրանքի կատարումը: Այս մասին Արցախում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: … Կարդալ ավելին »

[:hy]Շփման գծում հանգիստ է եղել[:]

[:hy]Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ է եղել: Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնային գծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[:]

[:hy]Հովիկ Աբրահամյանը չի բացառում, որ կառավարությունում կլինեն փոփոխություններ[:]

[:hy]ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի բացառում կառավարության կազմում հնարավոր փոփոխությունները: Լրագրողների հետ զրույցում այսօր` մայիսի 21-ին, վարչապետը նշեց, որ միշտ էլ փոփոխություններ եղել են եւ էլի կլինեն: Նա ասաց, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում հայտնի կլինի խորհրդարանական նոր մոդելը եւ այն քաղաքական ուժերը, որոնք կստանան ժողովրդի վստահության քվեն եւ կձեւավորեն նոր կառավարություն: «Միշտ… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀԿ-ական պատգամավորի կինն ունի մեկ միլիարդ կարողություն[:]

[:hy]Մենք հաճախ են անդրադառնում այս կամ այն պաշտոնյաի կուտակած միջոցներին, որոնք նա կուտակել է իրպաշտոնավարման տարիներին: Հասարակությանը հատկապես այս օրերին հետաքրքիր է, թե որտեղից նրանց այն միջոցները, որը չունի մեր պետությունը, որը չունի մեր բանակը: Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանն է: Իհարկե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն պարոն… Կարդալ ավելին »