Ամենօրյա արխիվներ: 20.05.2016

[:hy]Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալին[:]

[:hy]Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 20-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին: Ա. Հովհաննիսյանը իր խոսքում նշել է, որ մշտապես դրական գնահատկաններ են հնչեցվել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի գործունեության հետ կապված, ինչի համար էլ ուրախ է իրենց այդ հանդիպման համար: Նախարարը հավելել է, որ ԵԽ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը արդյունավետ… Կարդալ ավելին »

[:hy]Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի նիստը[:]

[:hy]Մայիսի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում նախարարի  տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող խմբի աշխատանքային քննարկումը: Աշխատանքային խմբում ընդգրկված են «Իրավաբանների հայկական  ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն աշխատանքային խմբի անդամներին հորդորել… Կարդալ ավելին »

[:hy]«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը»՝ յուրօրինակ հանրագումար-ստուգատես[:]

[:hy]Գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը կարևորվում է ամբողջ աշխարհում: Այդ մասին է վկայում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը: Սկսած 2012 թվականից, յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Հայաստանի Հանրապետությունը նույն տարում միացել է այս նախաձեռնությանը: 2012-2015 թվականներին հանրապետությունում իրականացվել է 159 միջոցառում, նպատակային բազմաբնույթ ծրագրեր, որոնց մասնակցել է… Կարդալ ավելին »

[:hy]Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը» մասնակցել է «Սապերլո» միջազգային փառատոնին[:]

[:hy]Ս. թ. ապրիլի 27-ից մայիսի 2-ը, Իտալիայի Բրեսանոն քաղաքում տեղի է ունեցել երիտասարդական թատրոնների «Սապերլո» միջազգային փառատոնը, որին մասնակցել են թատերախմբեր՝ Իտալիայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Ավստրիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ուրուգվայից: Փառատոնին Հայաստանից մասնակցել է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնը»՝ ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Պիերո» ներկայացումով (բեմադրիչ՝ Վահան Բադալյան): Ներկայացումն  արժանացել է… Կարդալ ավելին »

[:hy]Քննարկվել են ՊՈԱԿ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման խնդիրները[:]

[:hy]ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող  պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ:   Նախարար Արտեմ Ասատրյանը նախ շնորհակալություն է հայտնել տնօրեններին  և ՊՈԱԿ-ների աշխատակիցներին  ապրիլյան իրադարձությունների ժամանակ  միահամուռ ուժերով  մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար, նշելով՝ «Քառօրյա պատերազմը համախմբեց աշխարհասփյուռ մեր հայությանը, և ես շնորհակալ եմ համակարգի բոլոր աշխատակցիներից, … Կարդալ ավելին »

[:hy]Աճել է մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, բարելավվել է որակը, ավելացել է մատչելիությունը[:]

[:hy]Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների Առողջապահության, Սննդի և Ազգաբնակչության ոլորտի ղեկավար պարոն Անիս Բարիշի, Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ղեկավար տիկին Սուսաննա Հայրապետյանի մասնակցությամբ խորհրդակցության առանցքում էին Համաշխարհային բանկի և ՀՀ առողջապահության նախարարության երկկողմ համագործակցության ծրագրերը: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բժշկական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման, ժամանակակից բժշկական… Կարդալ ավելին »

[:hy]Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները հիվանդանոցից տուն գնացին ինքնուրույն քայլելով[:]

[:hy] Բժիշկների երկարատև և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթունի հետևանքով տուժածներն ապաքինվեցին։ Բոլորը ստացել են անհրաժեշտ բուժում։ Պատահարից տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիների, առավելապես` բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների բուժումը գտնվել է ՀՀ առողջապահության նախարարի ամենօրյա ուշադրության ներքո։ Մասնագետների գնահատմամբ` հաշվի առնելով, որ նրանց լուրջ բարդություններ էին սպառնում`… Կարդալ ավելին »

[:hy]Խորհրդարանական լսումներում քննարկվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման հիմնախնդիրները[:]

[:hy] Մայիսի 20-ին խորհրդարանական լսումներ էր հրավիրել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը՝ քննարկելու «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեման: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ողջույնի խոսքում նշել է, որ լսումների նպատակն է անդրադառնալ ճանապարհային երթեւեկության… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ[:]

[:hy]https://youtu.be/jYj4a1YYYxc Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է ՌԴ կառավարության ղեկավարին Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ: «Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ[:]

[:hy] Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրերին Երևանում: Ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է անցկացվում միջկառավարական խորհրդի նիստ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն արդյունավետ կլինի:… Կարդալ ավելին »