Ամենօրյա արխիվներ: 13.05.2016

[:hy]Ջոն Քերրին կմասնակցի Սարգսյան-Ալիև հանդիպմանը[:]

[:hy]ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համաշխարհային շրջայցի ժամանակ կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին մայիսի 13-ին հաղորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Մայիսի 16-17-ին Քերրին կլինի Վիեննայում: Այստեղ նա կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որն ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին»: «Ա1+»[:]

[:hy]Կսահմանափակվի մայրաքաղաքի որոշ ճանապարհների երթևեկը[:]

[:hy]Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի ծրագրով Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 14-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածը, իսկ մայիսի 15-ին՝ ժամը 06:00-ից փակ կլինի Մյասնիկյան-Աճառյան ուղետարի հարակից տարածքից ներքև իջնող հատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան[:]

[:hy]Ջուր չի լինի[:]

[:hy]«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային  աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1.      Ս.թ. մայիսի 16-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ… Կարդալ ավելին »

[:hy]Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետեւանքով․ Խրամչիխին[:]

[:hy] Ռուսաստանյան հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը «ռազմական լուծում չունի» շատ են դեմագոգիա հիշեցնում, իսկ արեւմտյան պոլիտկոռեկտ ելույթները «կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու մասին» այն աստիճան հիմար են, որ նույնիսկ մեկնաբանությունների արժանի չեն։ Այս մասին գրում է քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: «Հայերի եւ ադրբեջանցիների փոխադարձ ատելությունը ոչ միայն չի նվազում, այլեւ… Կարդալ ավելին »

[:hy]Թշնամու արկակոծությունից վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը երկուշաբթի դուրս կգրվի. գլխավոր բժիշկ[:]

[:hy] Ադրբեջանական զինուժի կողմից արկակոծության հետևանքով Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքում բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանն ապաքինման փուլում է:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը և հավելել, որ Վարդանի առողջական վիճակը բավարար է: «Հենակների օգնությամբ ազատ քայլում է:Երկուշաբթի Վարդանը դուրս կգրվի»,-ասել է… Կարդալ ավելին »

[:hy]«Թանգարանների գիշեր»[:]

[:hy]Զորավար Անդրանիկի անվան թանգարանում «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում, մայիսի 18-ին, ժամը 17-00-ին տեղի կունենա միջոցառում: Բոլորիդ սիրով հրավիրում ենք: Կլինի բացօթյա ցուցահանդես նվիրված Զորավար Անդրանիկին, ասմունք, պար մինչև ուշ գիշեր: Հիշեցնենք, որ մայիսի 21-ին, ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, թանգարաններն անվճար կգործեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ «Թանգարանների միջազգային օրը» ողջ օրվա ընթացքում` կրկին անվճար:… Կարդալ ավելին »

[:hy]Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում[:]

[:hy]ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Յուրի Դաշկինին Հայաստան կատարած այցի շրջանակում մայիսի 13-ին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:   Հատուկ ուշադրության են արժանացել 2016 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ԱՊՀ մասնակից… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ պաշտպանության նախարարն այցելել ռազմարդյունաբերական ձեռնարկություններ[:]

[:hy]Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում, ինչպես նաև ձեռնարկություններից մեկում մասնակցել է նոր արտադրամասի բացմանը: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման շարունակականության ապահովումը պաշտպանական համակարգի բարեփոխումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Այս առումով վերջին տարիներին ակնհայտ են ռազմաքաղաքական ղեկավարության՝ զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելու գործընթացին… Կարդալ ավելին »

[:hy]«Հայաստան» հիմնադրամի պաշտոնյան խոստովանել է, որ նվիրաբերված փողերը կերել են. Արա Մանուկյան[:]

[:hy]«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանը (լուսանկարում) խոստովանել է՝ հիմնադրամի կողմից հավաքված ռեսուրսները ոչ նպատակային են ծախսվում Հայաստանում։ Այս մասին thetruthmustbetold.com կայքում գրում էամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը։ Վերջինս այս տարվա նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը նվիրված «Անել նվիրատվություն, թե չանել» հետազոտության երրորդ մասն է հրապարակել, որում զետեղել է իր և… Կարդալ ավելին »

[:hy]Ավազակային հարձակում Դոդոխյան փողոցում[:]

[:hy]Մայիսի 13-ին, ժամը 4:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում: Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լևոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես և երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումներով… Կարդալ ավելին »