Ամենօրյա արխիվներ: 12.05.2016

[:hy]ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը[:]

[:hy]Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոհակիմ Ցիննքաննը և ծրագրի փորձագետ Կարինե Սիմոնյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբյանը կարևորեց ընկերության կողմից՝ ԳԴՀ կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ու գործարարությանն առնչվող հարցեր:… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՈՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Հանրապետության Նախագահը կարևորել է համազեկուցողների հետ պարբերական բնույթ ստացած երկուստեք օգտակար հանդիպումներն ու քննարկումները: Նշելով, որ այս տարի լրացավ Եվրոպայի… Կարդալ ավելին »

[:hy]Քննարկվել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը[:]

[:hy]Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի կառավարության` ԵԱՀԿ գերմանական նախագահության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի պետ Թոմաս Լենկին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Թոմաս… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին[:]

[:hy]Մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացվող Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ… Կարդալ ավելին »

[:hy]Քննարկվեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ արծարծված խնդիրնները[:]

[:hy]ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: Քննարկվեցին մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ արծարծված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվելիք քայլերը: Տրվեցին ցուցումներ վարչապետի հանձնարարականները արդյունավետ ու հետևողականորեն կատարելու վերաբերյալ: Նախարար Հրանուշ Հակոբյանը հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի առաջարկներ նախարարության ծախսերի և հնարավոր կրճատումների, կառուցվածքային… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի և Տաջիկստանի հանրապետությունների միջև կստորագրվի համաձայնագիր՝ երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին[:]

[:hy] ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: Ինչպես նշել է նախարար Ղազարյանը, փաստաթղթի ստորագրումը կնպաստի երկու երկրների մարզական կազմակերպությունների միջև համագործակցության սերտացմանը, երկու երկրներում անցկացվող մարզական… Կարդալ ավելին »

[:hy]«Թանգարանների գիշեր» միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագրի ներքո[:]

[:hy]2016 թվականին, «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվում է մայիսի 21-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով: 1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ… Կարդալ ավելին »

[:hy]Սանկտ Պետերբուրգում կկայանա «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը[:]

[:hy]Ս. թ. մայիսի 23-29-ը, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կանցկացվի «Քայլ ընդառաջ» 9-րդ միջազգային ստեղծագործական փառատոնը, որին կմասնակցեն պատվիրակներ` Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանից փառատոնին կմասնակցեն Ալեքսանդր Ժույկովը (դասական երգեցողություն), Լևոն Կարապետյանը (դաշնամուր) և Նարինե Ղուկասյանը (գեղանկարիչ): Փառատոնի հիմնական նպատակն է ստեղծագործական ծրագրերի միջոցով` հաշմանդամություն ունեցող անձանց… Կարդալ ավելին »

[:hy]Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին[:]

[:hy]ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ժողովրդավարական և օրենսդրական զարգացման գործընթացների ներկա փուլին և հետագա անելիքներին:  Նախարարը համազեկուցողներին ներկայացրել է ՀՀ Սահմանադրական հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որտեղ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնական պատասխանատուն է:  Հանդիպման ավարտին կողմերն… Կարդալ ավելին »

[:hy]«Բոլորիս նպատակը մեր զինվորների արդյունավետ բուժումն է»[:]

[:hy] Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող վիրավոր զինծառայողների առողջական վիճակի գնահատման և հետագա բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խմբի հերթական քննարկումը տեղի ունեցավ Արմեն Մուրադյանի մոտ` վիրավոր զինվորներ Արման Լազգյանի և Ռուբեն Առաքելյանի հարազատների մասնակցությամբ։ Երկուսի ծնողներն էլ ցանկություն են հայտնել… Կարդալ ավելին »