Ամենօրյա արխիվներ: 10.05.2016

[:hy]ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԵՐԲԵՐՏ ԶԱԼԲԵՐԻՆ[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ Նախագահն ընդգծել է նման… Կարդալ ավելին »

[:hy]Ավտոբուսի պայթյունից տուժած ևս 1 քաղաքացի դուրս է գրվել, մյուսներն ապաքինվում են[:]

[:hy]Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող ևս մեկ վիրավոր է այսօր դուրս գրվել հիվանդանոցից: 45-ամյա տղամարդը բուժում էր ստանում քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում:  Նա տնային պայմաններում ևս կգտնվի բժշիկների դինամիկ  հսկողության ներքո: «Արմենիա» բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ բուժումը շարունակում  է 2 քաղաքացի` 1-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը գնահատում է… Կարդալ ավելին »

[:hy]Աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում[:]

[:hy]Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում` ս. թ. մայիսի 10-ին, ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը: Համերգային ծրագրում կհնչեն Յ. Ս. Բախի, Վ. Ա. Մոցարտի և Է. Գրիգի ստեղծագործությունները: Միխայիլ Պլետնյովն աշխարհի երաժշտասեր հանրությանը հայտնի է որպես… Կարդալ ավելին »

[:hy] Հանդիպում Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ[:]

[:hy]Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին Տիգրանակերտի հնագիտական թանգարանում հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի եւ տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանն… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ պետական պարգևների արժանացած զինծառայողների անվանացուցակը[:]

[:hy]ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է ՀՀ պետական պարգևների արժանացած զինծառայողների անվանացուցակը Ս.թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ պետական պարգևների արժանացած զինծառայողների անվանացուցակը: Այն ներկայացվում է մեր քաջերին հիշելու և մեծարելու համար: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի… Կարդալ ավելին »

[:hy]ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ[:]

[:hy]Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/,… Կարդալ ավելին »

[:hy]«Էլի կոռուպցիայի հոտ է գալիս». Անահիտ Բախշյան[:]

[:hy]10 մայիսի 2016, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Արշակունյաց պողոտայում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Որքա՞ն կարելի է՝  մեր քաղաքացիները լսեն  բակերի կանաչ տարածքներն ավելացնելու  մասին  ծրագրային  խոստումներ, ապօրինի ծառահատման անթույլատրելիության վերաբերյալ պահանջներ ու  դրանց կողքին  իրենց բակի հենց կանաչ տարածքի վրա,… Կարդալ ավելին »

[:hy]ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. Ահա թե ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց ապրիլի 1-ին[:]

[:hy]REGNUM գործակալությունը երեկ «Ինչո՞ւ Ադրբեջանը համարձակվեց բլից-կրիգի գնալ Ղարաբաղում» վերնագրով հոդվածում փորձել է պարզել, թե Ադրբեջանն ինչու հենց ապրիլի 1-ին «ռազմական ավանտյուրա» սկսեց Ղարաբաղի դեմ: Ըստ ռուս փորձագետների, պատճառը շատ պարզ է` երբ ռուսները հայերի հետ համաձայնության եկան վարկով Հայաստանին «Սմերչ» և «Սոլենցեպյոկ» զենքեր տրամադրելու շուրջ, Բաքուն խիստ անհանգստացավ: Անշուշտ, Թուրքիայի հորդորով որոշվեց հարձակվել Ղարաբաղի… Կարդալ ավելին »

[:hy]Օֆշորային հաշվետերերի մասին տեղեկությունները այժմ՝ առցանց (տեսանյութ)[:]

[:hy]Ամերիկայի Ձայն Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը հրապարակել է «Պանամական փաստաթղթերի» առցանց տվյալների որոնելի բազա, որը պարունակում է ավելի քան 320,000 անձանց եւ օֆշորային ընկերությունների տվյալներ, ընդհանուր առմամբ՝ 11.5 միլիոն փաստաթուղթ: Բազան ամբողջությամբ հասանելի էhttps://offshoreleaks.icij.org կայքէջում: Վերլուծաբանների խոսքով, «Պանամական փաստաթղթերը» բացահայտում են կոռումպացված երկրների եւ գործիչների մութ իրականությունը. «Մեր տվյալներով, միայն զարգացող երկրներից յուրաքանչյուր տարի ապօրինի… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ ՊՆ Մամուլի հաղորդագրություն[:]

[:hy]Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ… Կարդալ ավելին »