Ամենօրյա արխիվներ: 07.05.2016

[:hy]«Ադրբեջանցիները համոզված են, որ հայերը հարձակվելու են». «Ա1+»[:]

[:hy]«Ադրբեջանցիները համոզված են, որ հայերը հարձակվելու են,-ֆեյսբուքում գրում է լրագրող Էդիկ Բաղդասարյանը՝ Արցախից։- Այսօր Մինգիչաուրի դիմացի դիտակետերից մեկում նոր համալրված տեխնիկայով հակառակորդի բոլոր տեղաշարժերն էինք նայում։ Նրանք լրիվ մեր ափի մեջ էին։ Սպաներից մեկն ասաց, որ հակառակորդը դիրքերի դիմաց ջուր էր լցնում եւ պաշտպանական նոր հողաշերտեր է կուտակում։ Ասում է, ջուրը լցնում են, որ մեր… Կարդալ ավելին »

[:hy]Գեներալի սխրանքը…[:]

[:hy]Մենք սովոր ենք մեր գեներալների մասին միայն վատը գրել, և նրանց «հասնում է»: Գրում ենք, որ այսինչ գեներալը հսկայական պալատներ է սարքել` գռփելով բանակի փողերը, իր տան շինարարության վրա աշխատացնելով հարյուրավոր շարքային զինվորների, գրում ենք, որ այսինչ գեներալը հարյուրավոր տոննաներով «խմում է» բանակի դիզվառելանյութը` յուրաքանչուր զորամասի համար ամսական, ասենք, 15 տոննա դուրս գրելով, բայց 3-ը… Կարդալ ավելին »

[:hy]Ս. Եսայան. Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 850 մասնակից[:]

[:hy] Այս տարվա մայիսի 1-ի տվյալներով Հայաստանում ապրում է Հայրենական պատերազմի 850 մասնակից: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Նրա խոսքով, Հայրենական պատերազմին մասնակցած Հայաստանում ապրող ամենաերիտասարդ վետերանն այսօր 90 տարեկանն է: Վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են, նրանց թվում կան մարդիկ, ովքեր անկողնային հիվանդ են: Ս. Եսայանն… Կարդալ ավելին »

[:hy]Մինսկի խմբի համանախագահ պետությունները վերահաստատում են, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը. Է. Շարմազանով[:]

[:hy] ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ընդունում են, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Վերջին երկու օրերի ընթացքում միջնորդ երկրներն իրենց արտաքին գերատեսչությունների մակարդակով շատ կարևոր հայտարարություններ հնչեցրին՝ նշելով, որ Արցախի կարգավիճակը պիտի որոշվի գործընթացի արդյունքում: Հստակ… Կարդալ ավելին »

[:hy]ՊԲ զինծառայողներն անտիկ դարաշրջանի դամբարանադաշտ են հայտնաբերել (լուսանկարներ)[:]

[:hy] Մայիսի 5-ին Արցախի արևելյան շրջանում ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորներն ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել են անտիկ շրջանի դամբարանադաշտ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիաննա Միրիջանյանը նշել է, որ ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել են անտիկ դարաշրջանի 2 դանբարանադաշտ, որտեղ գտնվել են 2 ամբողջական… Կարդալ ավելին »

[:hy]Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն արտգործնախարարությունում[:]

[:hy]Մայիսի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի և գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, ովքեր Երևան են ժամանել Հայ դատի հանձնախմբերի համաժողովին մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԳ նախարարի տեղակալներն ու գլխավոր քարտուղարը, ՀՅԴ բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ։… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐԳԵՆՏԻՆԱՀԱՅ ՄԻ ԽՈՒՄԲ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻ[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, ովքեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ ՊՆ Մամուլի հաղորդագրություն[:]

[:hy]Մայիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագատներ, պրոֆեսորներ վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը վերաբերող հարցեր։ Գերմանացի բժիշկ-մասնագետները Սեյրան Օհանյանին են ներկայացրել ՀՀ մի… Կարդալ ավելին »

[:hy]Նոյեմբերյանի տարածաշրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցվել[:]

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 5­ի երեկոյան մեր սահմանապահները Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել: Այդ տեղեկությունը ճշտված է: ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, որպեսզի նրանից այդ փաստի շուրջ մեկնաբանություն ստանանք: Նախկինում հայտնել ենք, որ ապրիլի 26­ի երեկոյան ադրբեջանական անօդաչու սարքերը պտտվել են Իջեւանի տարածաշրջանի… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ ՊՆ Մամուլի հաղորդագրություն[:]

[:hy]Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական… Կարդալ ավելին »