Ամենօրյա արխիվներ: 05.05.2016

[:hy]«Հրապարակ» թերթը գրում է[:]

[:hy]Ռուսաստանն ամբողջովին հույսը կտրել է Ալիևից՝ Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու մասով, և հիմա, երբ արդեն խաղի մեջ են մտել այլ խաղացողներ, այդ թվում և՝ արևմտյան, ոչ միայն նկատողություն է անում Ռոգոզինին, ճիշտ է՝ ոչ Ադրբեջանին «անհարմար պահին» զենք մատակարարելու հայտարարության համար, այլ Ռոսկոսմոսի հետ կապված, և, ըստ մեր աղբյուրների, Ռուսաստանն այս օրերին ինչ-որ ձևով փորձում է… Կարդալ ավելին »

[:hy]Հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդի հետ[:]

[:hy]Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին, ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին մեծ ներդրում… Կարդալ ավելին »

[:hy]Աշխատանքային խորհրդակցություն Շուշի քաղաքում[:]

[:hy]Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին այցելել է Շուշի քաղաք եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շուշիի շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: [:]

[:hy]Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը` Սուրբ Էջմիածնի ուխտի օր[:]

[:hy]Մայիսի 5-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Հարության քառասուներորդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Համբարձման բերկրառատ տոնը, որի ընթացքում տոնախմբվում է նաև Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի` 1441 թ.-ին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրության պատմական հիշատակը: Տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ հռչակվել է նաև… Կարդալ ավելին »

[:hy]«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հաղթողները[:]

[:hy] 8-րդ դասարան         Ազգանուն Անուն Մարզ Կրթօջախ Մրցանակ Վարդազարյան Քրիստինե Երևան 45 1-ին կարգ Պողոսյան Մանան Լոռի Քարինջի մ/դ 2-րդ կարգ Կարապետյան Անի Վայոց ձոր Եղեգնաձորի N1 հ/դ 2-րդ կարգ Վարդանյան Սամվել Երևան 45 3-րդ կարգ Մնացականյան Հայկ Երևան 27 3-րդ կարգ Գրիգորյան Մարիա Երևան 166 3-րդ կարգ Մաղաքյան Սաթենիկ Շիրակ… Կարդալ ավելին »

[:hy]Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը[:]

[:hy]Մայիսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին սփյուռքի նախարարը ցավով նշեց, որ նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում տասնյակ զոհեր ենք ունեցել Սիրիայում, և ծանր կորուստներ Ղարաբաղյան մարտական գործողությունների ընթացքում: Նիստը սկսելուց առաջ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բուլղարահայ երիտասարդ երգահան և երգիչ Րաֆֆի Պողոսյանին[:]

[:hy]ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բուլղարահայ երիտասարդ երգահան և երգիչ Րաֆֆի Պողոսյանին: Նախարարը ողջունեց Հայրենիքը ճանաչելու և մայրենի լեզուն կատարելագործելու երիտասարդ երաժշտի ձգտումը և հույս հայտնեց, որ նրա օրինակին կհետևեն մեկ տասնայակից ավել բուլղարահայ հայտնի երիտասարդ արվեստագետները: Քննարկվեցին համայնքում երիտասարդների առջև ծառացած խնդիրները, կարևորվեց եղած հնարավորությունները միավորելն ու Հայաստանի և Սփյուռքի արվեստագետների հետ համագործակցությունը:… Կարդալ ավելին »

[:hy]Հատուկ դպրոցների սաները ուժերն են չափում ֆուտբոլի մրցումներում[:]

[:hy] Այսօր մեկնարկեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ անցկացվող մտավոր սահմանափակումներով 12-15 տարեկան երեխաների միջև ֆուտբոլի մրցումները: Մրցումներն անցկացվում են «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խաղային մարզաձևերի դահլիճում, որին մասնակցում են հատուկ դպրոցների սաներից կազմված Երևանի 4 թիմ, Արթիկի և Էջմիածնի 1-ական թիմեր, որոնք միմյանց հետ մրցել են… Կարդալ ավելին »

[:hy]Սամվել Հովհաննիսյանն ավելացրեց մեդալների քանակը խուլ ըմբիշների զինանոցում[:]

[:hy] Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնության երիտասարդների մրցապայքարում ազատ ոճի ըմբիշ, 55 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Ալեքսանդր Մարկոսյան) դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնու-թյունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 12 մարզիկներ, մեկնարկել է մայիսի 1-ին և կավարտվի մայիսի 9-ին: Այսօր՝ մայիսի 5-ին, իրենց մրցելույթներն ավարտած և հայրենիք… Կարդալ ավելին »