Ամենօրյա արխիվներ: 04.05.2016

[:hy]Եղիցի լույս. Շվեդիայի Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի համերգները[:]

[:hy]ՀՀ-ում Շվեդիայի թագավորության դեսպանության աջակցությամբ` ի դեմս դեսպանատան ներկայացուցիչ Մարթեն Էնբերգի` ս. թ. մայիսի 7-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Շվեդիայից ժամանած Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի /գեղարվետական ղեկավար և դիրիժոր` Կարին Օլդգրին/, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի /գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան/, և «Սպեղանի» երգչախմբի համատեղ համերգը` «Եղիցի լույս» խորագրով:… Կարդալ ավելին »

[:hy]«Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է»[:]

[:hy]Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Ամուրի մարզի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Արթուր Ղազարյանին, ով Հայաստան է եկել տարածաշրջանի հայ համայնքի տրամադրած օգնությունը Լեռնային Ղարաբաղ հասցնելու նպատակով:   Ինչպես տեղեկացրեց հյուրը՝ նա Ղարաբաղի պաշտպանական բանակի համար բերել է շտապ օգնության ու «Նիվա» մակնիշի 7 ավտոմեքենա, ինչպես նաև լուսային սարքավորումներ:   Շնորհակալություն… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին[:]

[:hy]Մայիսի 4-ին Պրահայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին: Քննարկումների առանցքը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր: Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Պսկովի մարզի հայ համայնքի «Ուրարտու» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահին[:]

[:hy]Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պսկովի մարզի հայ համայնքի «Ուրարտու» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության Պսկովի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Մերուժան Վերմիշյանին: Հյուրը նախարարին տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, ուր մեկնել էր ԼՂՀ պաշտպանության բանակին Պսկովի հայ համայնքի միջոցներով գնված զինվորական շտապ օգնության երկու մեքենաները հանձնելու նպատակով: Նախարար Հրանուշ… Կարդալ ավելին »

[:hy]Քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր[:]

[:hy]Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ԻԻՀ դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ… Կարդալ ավելին »

[:hy]Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես կգա բարեգործական համերգով[:]

[:hy]Ս. թ. մայիսի 12-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը: Համերգի ընթացքում կհնչեն Պ. Չայկովսկու N2, Ս. Սարգսյանի Է. Միրզոյանին նվիրված և Է. Հովհաննիսյանի N3 կվարտետները: Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր… Կարդալ ավելին »

[:hy]Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը` Երևանում[:]

[:hy]ՀՀ մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ` ս. թ. մայիսի 10-ին, ժամը 19:00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգը /գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Ներսիսյան, երաժշտական մասի ղեկավար` Էլմիրա Կռոյան, գլխավոր բալետմայստեր` Արայիկ Գևորգյան/: Երևանյան համերգը` մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է: Այս հյուրախաղերի… Կարդալ ավելին »

[:hy]Մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը[:]

[:hy]Մայիսի 4-ին  Երևանում մեկնարկել է  «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովը: Համաժողովի  նպատակն է` ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարարական լուծումների կիրառման  համաշխարհային փորձը կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և պետական հատվածի կազմակերպությունների համար: Համաժողովի  բացմանը ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին` էկոնոմիկայի… Կարդալ ավելին »

[:hy]Պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ[:]

[:hy]«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ: Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ,… Կարդալ ավելին »

[:hy]Գերմանացի մասնագետների հետ քննարկվել են զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները[:]

[:hy]«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող,  ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամանսրեը քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև զինծառայողների ծնողները: Խորհրդակցությանը`  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով  ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների… Կարդալ ավելին »