[:hy]Վստահ եմ, որ ՀՀ-ԵՄ նոր փաստաթուղթը կյանքի կոչելու հարցում ԵԺԿ-ն մեր կողքին կլինի. Սերժ Սարգսյան[:]

By | 30.05.2016

[:hy]

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:

Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները, ովքեր շնորհավորական ուղերձներն են հղել ԵԺԿ հոբելյանի կապակցությամբ` իրենց խոսքում անդրադառնալով կուսակցության անցած ճանապարհին, ձեռքբերումներին, Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության օրակարգային հարցերին, ԵԺԿ զարգացման ու ամրապնդման հեռանկարին:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միոջոցների հետ կապերի վարչությունից։

Համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ կուսակցությանն ուղերձ է հղել նաև ՀՀ Նախագահը: Նշելով, որ կուսակցությունը տարիներ շարունակ եղել և մնում է եվրոպական ինքնության վերարժևորման կարևորագույն օղակներից և համաեվրոպական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵԺԿ անդամ քաղաքական ուժերից շատերն այսօր էլ ունեն կարևորագույն դերակատարում եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքական գործընթացներում:

Ուղերձում ՀՀ Նախագահը առանձնահատուկ նշել է ԵԺԿ նախկին նախագահ, լուսահոգի Վիլֆրիդ Մարտենսի անուրանալի ավանդը կուսակցության հիմնադրման, կայացման և արձանագրած բազմաթիվ հաջողությունների հարցում, նաև նրա ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում և Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաև հայաստանյան երկու այլ քաղաքական ուժերի անդամակցության գործում:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկուսակցական փոխգործակցությունը ԵԺԿ-ի հետ` եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից:

«Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով, իսկ հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Այս առումով հատկանշական է նաև ՀՀԿ-ի երիտասարդական և կանանց կազմակերպությունների անդամակցությունը ԵԺԿ-ի համապատասխան կազմակերպություններին:

Բարձր եմ գնահատում նաև ԵԺԿ-ի դիրքորոշումը Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ տարբեր եվրոպական կառույցներում, ինչպես նաև խորհրդարանական հարթակներում:

Մեծ է եղել ԵԺԿ-ի աջակցությունը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները զարգացնելիս: Դրանք այսօր հասել են մի նոր՝ կարևոր ու պատասխանատու հանգրվանի: Արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր հարաբերությունների բնույթն ու կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղղությունները: Վստահ եմ, որ այս նոր փաստաթուղթը կյանքի կոչելու հարցում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի»,-նշել է ՀՀ Նախագահն իր շնորհավորական ուղերձում և վստահություն հայտնել, որ այսուհետ ևս ԵԺԿ ընտանիքը, նախագահ Դոլի բազմահմուտ ղեկավարությամբ, կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:

45479[:]

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով