[:hy]Պարգև առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի համար[:]

[:hy]

Հայաստանի առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնն արդեն ավելի քան 26 տարի ղեկավարող Գրիգորի Գրիգորյանն այսօր պարգևատրվեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով:

Գրիգոր Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար` ընդգծելով, որ այն թե՛ պատասխանատու է,  թե՛ պարտավորեցնող:

Գլխավոր տնօրենը հավաստեց, որ առաջիկայում ևս իր ղեկավարած թիմի հետ համատեղ կշարունակեն հիվանդանոցի որդեգրած զարգացման ուղին: Նա ընդգծեց, այս բազմապրոֆիլ բժշկական հաստատությունում մշտապես ուշադրության կենտրոնում են տրամադրվող  բուժօգնության որակի բարելավումը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների ընդլայնմանն և մատչելիության  ապահովմանն  ուղղված քայլերը:

6995_aroxjapahutyan_naxararutyun_M

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով