[:hy]Նախարարներ Արտեմ Ասատրյանն ու Սեյրան Օհանյանը ստորագրել են համատեղ հրաման[:]

[:hy]ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 31-ին ստորագրել են համատեղ հրաման: Հրամանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ: Հրամանի կատարումը վերահսկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:

 

Աշխատանքային խմբի ստեղծման նախադրյալները դրվել են 2016թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած համատեղ հանդիպման ժամանակ:

 

«Մեր վերջին հանդիպումից հետո մանրամասն քննարկել ենք առաջադրված բոլոր խնդիրներն ու հարցադրումները: Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք այս ընթացքում համատեղ իրականացվել են, ամուր  հիմք են հանդիսացել զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու  համար»,- ասել նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարևորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձևաչափը: «Ուզում եմ իմ գործընկերների կողմից ողջունել և կարևորել մեր համատեղ աշխատանքը: Մենք չափազանց կարևոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը: 

 

Հանդիպման ավարտին  նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին համատեղ երկրորդ հանդիպումը  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում անցկացնելու հրավերն ընդունելու և կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները քննարկելու համար:

ddf_n[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով