[:hy]«Նաիրիտն» աշխատակցին 12 մլն դրամ է պարտք (տեսանյութ)[:]

[:hy]«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը միակն է,  ով չի ստացել  իր աշխատավարձը:  Դեռ մեկ տարի առաջ կայացված դատական որոշմամբ նրան պետք է վճարվի  12 մլն դրամ։

«Ինչի 3000 նաիրիտցիներից  2999 կարողացան ստանալ վարչապետի հրահանգով, իսկ երբ հարցը վերաբերում է ինձ, ինձ ուղարկում են ստանալու հարկադիր կատարողականով կամ սնանկության վարույթով ստանալու»,- «Ա1+»-ին ասաց Կարեն Հակոբյանը:

6 տարի գործարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարեն Հակոբյանը  ոչ մի կերպ  չի կարողանում ստանալ իր գումարը, քանի որ  գործարանի դեմ դատական գործընթաց կա: «Հայաստանի էլեկտրացանցերը տվել է Նաիրիտ գործարանին:  Քանի որ կա սնանկության վարույթ, մնացած բոլոր գործերը կասեցվում են: Եթե դա լիներ մեկ ամիս,  ես կսպասեի, բայց մեկ տարուց ավելի է, այդ գործերով դատական նիստերը հետաձգվում են, եւ ամեն անգամ ինձ պատասխան են տալիս՝ սպասի»:

Իսկ Կարեն Հակոբյանը հիշեցնում է՝ կոմունալ  եւ երեխաների ուսման վարձերը չեն կարող սպասել:  «Հնարավոր չէ երեք երեխա պետական բուհերում ունենալու դեպքում երեք տարի սպասել»,- ավելացնում է նա:

Կարեն Հակոբյանը դիմել է վարչապետին եւ ՄԻ պաշտպանին՝ խնդրի լուծման համար:  ՄԻ պաշտպանի որոշումով՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ պատշաճ աշխատանքի պատճառով խախտվում են նրա  իրավունքները:

Նախկին աշխատակիցը  «Նաիրիտ» քիմիական գործարանի  հիմնադիրներից մեկի՝ Ալեքսանդր Տեր-Հակոբյանի թոռն է: «Ինքն առաջինն է եղել, ով ստացել է սինթետիկ կաուչուկը, ոչ թե լաբորատոր, այլ գործարանային պայմաններում»:

Բաց նամակով իր խնդրի մասին բարձրաձայնած Կարեն Հակոբյանը հուսով է, որ իր խնդիրը առաջիկայում կկարգավորվի՝ չնայած  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից անորոշ ժամկետով սպասելու առաջարկություն է ստացել:

nairit-470x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով