[:hy]ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բուլղարահայ երիտասարդ երգահան և երգիչ Րաֆֆի Պողոսյանին[:]

[:hy]ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց բուլղարահայ երիտասարդ երգահան և երգիչ Րաֆֆի Պողոսյանին:

Նախարարը ողջունեց Հայրենիքը ճանաչելու և մայրենի լեզուն կատարելագործելու երիտասարդ երաժշտի ձգտումը և հույս հայտնեց, որ նրա օրինակին կհետևեն մեկ տասնայակից ավել բուլղարահայ հայտնի երիտասարդ արվեստագետները:

Քննարկվեցին համայնքում երիտասարդների առջև ծառացած խնդիրները, կարևորվեց եղած հնարավորությունները միավորելն ու Հայաստանի և Սփյուռքի արվեստագետների հետ համագործակցությունը:

Ներկայացնելով Հայաստան աշխարհից ստացած իր տպավորություններն ու  ոգևորությունը՝ Րաֆֆին ասաց, որ առաջիկայում այդ ամենը կարտահայտվի երգի միջոցով:

Նախարարը հույս հայտնեց, որ  Բուրգասի ՀՕՄ-ի շրջանային վարչության ատենապետ, Բուլղարիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի անդամ Էլիզաբեթ Պողոսյանի որդին՝ Րաֆֆին այսուհետ առավել ակտիվորեն կմասնակցի համայնքային խնդիրների լուծման և հայապահպանության գործին:

Հայազգի երգիչը բնակվում է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում: Չորս տարի առաջ  նա հաղթել է Բուլղարիայում անցկացված «X-Factor» երաժշտական մրցույթում: Այժմ հանդես է գալիս  հեռուստատեսային հայտնի շոու ծրագրերում:

8112[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով