[:hy]ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Պսկովի մարզի հայ համայնքի «Ուրարտու» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահին[:]

[:hy]Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պսկովի մարզի հայ համայնքի «Ուրարտու» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության Պսկովի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Մերուժան Վերմիշյանին:

Հյուրը նախարարին տեղեկացրեց, որ նոր է վերադարձել Լեռնային Ղարաբաղից, ուր մեկնել էր ԼՂՀ պաշտպանության բանակին Պսկովի հայ համայնքի միջոցներով գնված զինվորական շտապ օգնության երկու մեքենաները հանձնելու նպատակով:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Մերուժան Վերմիշյանին հայրենասիրական նախաձեռնության համար և խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել Պսկովի հայությանը:

Ներկայացնելով պսկովահայությանը, պարոն Վերմիշյանն ասաց, որ մարզում ապրում է 3-3.5 հազար հայ, որոնք հիմնականում աշխատում են ճանապարհաշինության և հասարակական սննդի ոլորտում: Գործում է «Մաշտոց» ընկերությունը, կիրակնօրյա դպրոցը, կազմակերպվում են մշակութային միջոցառումներ:

«Վտանգված Արցախն այսօր յուրահատուկ հայրենասիրական մթնոլորտ է ստեղծել համայնքում, և յուրաքանչյուրը փորձում է իր կարելին անել, — ասաց  նա՝ հավելելով, որ համայնքի ղեկավարությունը կաշխատի ճիշտ հունի մեջ դնել և ամրապնդել ազգային  ինքնության ազդակները և տարբեր միջոցնեով ակտիվացնել Մայր Հայրենիքի և Արցախի հետ կապերը:

Զրույցի ընթացքում քննարկվեց նաև զոհվածների ընտանիքներին և վիրավոր զինվորներին ցուցաբերվող օգնությունը շարունակական դարձնելու հնարավորություններին առնչվող հարցեր:

90[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով