[:hy]ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության ու իրավակիրառիչ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն թեմայով» քննարկմանը[:]

[:hy]Մայիսի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է  «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցում կազմակերպված  «ՀՀ տնտեսական մրցակցության  պաշտպանության օրենսդրության  ու իրավակիրառիչ պրակտիկայի հայեցակարգային վերլուծություն» թեմայով քննարկմանը: Վերլուծությունն իրականացվել է ազատ տնտեսական գործունեության ազատության իրականացման նպատակով:

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին և աշխատանքի հեղինակներին նման ուսումնասիրության նախաձեռնության համար` էկոնոմիկայի նախարարը անդրադարձել է այն առաջնահերթություններին, որոնք անհրաժեշտ են ազատ մրցակցային դաշտի ձևավորման և ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու համար:

— Մենք ամբողջ դաշտում կարիք ունենք վերանայումների նոր սահմանադրական կարգավորումների ներքո, — ասել է Արծվիկ Մինասյանը: Խոսելով քաղաքական կամքի մասին` նա նշել է ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթի, երկու քաղաքական ուժերի քաղաքական համագործակցության համաձայնագրի և վարչապետի հանձնարարականի մասին, միաժամանակ կարևորելով միջազգային գործընկերների ակտիվ համագործակցությունը, որպեսզի օրենսդրության բարելավման և իրավակիրառիչ պրակտիկայի փոփոխությունը ծառայի իր նպատակին:

Հայաստանին անհրաժեշտ են որոշիչ քայլեր` երկրին փակցված մինի-մենաշնորհներ ունեցող երկրի իմիջից ձերբազատվելու համար և ԵՄ պատրաստ է աջակցել կառավարությանն ու էկոնոմիկայի նախարարին այս գործընթացը խթանելու համար, — այս մասին հայտարարել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: — Հայաստանում ազատ մրցակցային միջավայր  ապահովելու գործում մեծ անելիքներ ունի ՏՄՊՊՀ-ն, — ասել է դեսպան Սվիտալսկին` նշելով  ԵՄ-ի մոտեցումը, համաձայն որի, ցանկացած երկրում տնտեսական մրցակցության մարմինը պետք է հզոր ու անկախ լինի իր որոշումների մեջ:

minas913_7197057[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով