[:hy]ՀԱՅ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՕՐԱՑՈՒՅՑԸ[:]

[:hy]

Առաջիկայում 6 հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ ռինգ դուրս կգան աշխարհի տարբեր երկրներում: Ներկայացնում ենք այդ մենամարտերի օրացույցը:
Մայիսի 7
Մորական կողմից հայ Դավիդ Լեմյեն (34-3, 31 նոկաուտ), ով ներկայացնում է Կանադան, Լաս Վեգասում կմրցի ամերիկացի Գլեն Տապիայի հետ (23-2, 15 նոկաուտ):
Գերմանիան ներկայացնող Երեւանցի Նոել Գեւորը (20-0, 20 նոկաուտ) Համբուրգում կհանդիպի արգենտինացի Կրիստիան Խավիեր Մեդինային (12-1-3, 4 նոկաուտ):
Մայիսի 21
Վանես Մարտիրոսյանը (36-2-1, 21 КО) ռինգ դուրս կգա կուբացի Էրիսլանդի Լարայի դեմ (22-2-2, 13 նոկաուտ): Նրանք հանդիպել էին 2012 թվականին, սակայն այդ ժամանակ հաղթողը չէր որոշվել:
Հունիսի 4
Գերմանական Կասել քաղաքում կմենամարտի Կարո Մուրատը (28-3-1, 17 նոկաուտ), սակայն մրցակցի անունը հայտնի չէ:
Հունիսի 18
Նաեւ հայտնի չեն երիտասարդ բռնցքամարտիկներ Հայկ Շահնազարյանի (17-2, 8 նոկաուտ) եւ Վահե Սարուխանյանի (13-1-1, 2 նոկաուտ) մրցակիցները: Նրանք ռինգ դուրս կգան իսպանական Վալենսիայում:
5808

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով