[:hy]Արդարադատության նախարարը մասնակցել է Մխիթար Գոշի կիսանդրու բացման արարողությանը[:]

[:hy]ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 31-ին մասնակցել է Մխիթար Գոշի կիսանդրու բացման արարողությանը: Նախարարը շնորհավորել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին նման նախաձեռնության համար և հավելել, որ իրավական հանրությունը նման նախաձեռնությունները շարունակելու անհրաժեշտություն ունի:

ՀՀ արդարադատության նախարարը, վկայակոչելով պատմությունը, նշել է, որ  վարդապետը երկար տարիներ «Դատաստանագիրքը» անավարտ Էր համարում, քանի որ, ըստ նրա` օրենսգրքերը երբեք կատարյալ և ավարտուն չեն կարող լինել. ժամանակի, միջավայրի և իրադրության պահանջով միշտ ենթակա են փոփոխման, լրացման ու կատարելագործման: «Վարդապետը խորապես գիտակցում էր, որ իրավունքը և օրենսդրությունը տարբեր ժամանակներում, տարբեր երկրների և ժողովուրդների մոտ տարբեր է և առանձնահատուկ, ուստի, յուրաքանչյուր  ժողովուրդ պետք է ընտրի իր կարգերին ու ժամանակին համապատասխանող նորմեր»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այսօր էլ այդ խոսքերն արդիական են ու օրենքները պետք է համապատասխանեն ժամանակի և հասարակության պահանջներին:

aa470014179245_1[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով